Ավստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Տիտղոսային մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ:
Մադալենան 18 հաղթանակ և երկու պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և չորս պարտություն: