Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի խաղին ընդառաջ հայտարարել է, որ իր թիմի առաջիկա մրցակցի լավագույն խաղացողը Ջամալ Մուսիալան է:
«Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստն ինձ համար այն խաղացողն է, որը, ցավոք, չի մասնակցի հանդիպմանը: Խոսքը Ջամալ Մուսիալայի մասին է, որն ինձ համար նաև աշխարհի լավագույն «10 համարներից» մեկն է: Մուսիալայի մասին ես շատ եմ խոսել Ջոշուա Զիրկզեի հետ»,- Ֆեռնանդեշի խոսքն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի Գերմանիա - Պորտուգալիա խաղը տեղի կունենա հունիսի 4-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում: