Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզիի և «Պարի Սեն Ժերմենի» աջ վինգեր Լի Կան Ինի ծառայություններով, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Նեապոլյան ակումբը մտադիր է ամռանն ուժեղացնել դաշտի միջին գիծը, ինչպես նաև հարձակման աջ եզրը:
Թե՛ Ֆրատեզին, թե՛ Լի Կան Ինը կարող են դիտարկել իրենց ներկայիս ակումբից հեռանալու տարբերակը: