«Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը մոտ է կարիերան Դորտմունդի «Բորուսիայում» շարունակելուն, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Գերմանական ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերի բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել «Բորուսիա»։ Նրա ավագ եղբայր Ջուդ Բելինգհեմը 2020-23 թթ. նույնպես հանդես է եկել դորտմունդյան թիմում։