Միլանի «Ինտերը» հայտարարեց Զագրեբի «Դինամոյի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետար Սուչիչի տեղափոխության մասին:
Սա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ներաձուրիի» առաջին ձեռքբերումն է: Նա ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ «Ինտերը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին:
🚨 𝐎𝐅𝐅𝐈𝐂𝐈𝐀𝐋: Petar Sučić is a new Inter player. ⚫🔵🇭🇷 pic.twitter.com/gJGp3MVmqU
— Nerazzurri Society (@nerazzurriSoci_) June 4, 2025