Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը մոտ է Անգլիա վերադառնալուն, հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football Insider-ին:
Հաղորդվում է, որ Չեմպիոնշիփում հանդես եկող «Սանդերլենդն» իր սանին վերադարձնելու համար բանակցություններ է վարում:
34-ամյա անգլիացի ֆուտբոլիստը «Սանդերլենդի» գլխավոր թիմում խաղացել էր 2008-2011 թվականներին: Հենդերսոնը 2011-2023 թվականներին էլ հանդես էր եկել անգլիական «Լիվերպուլում», որտեղից 14 միլիոն եվրոյով տեղափոխվել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիֆակ»:
Ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն «Այաքսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում, դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ: