Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նշել է, որ դեռ չի հասել իր կարիերայի գլխավոր նպատակին, հաղորդում է Чемпионат-ը:
«Այս փուլում այն, ինչին ես կարողացել եմ հասնել, գերազանց է։ Լավ գիտակցում եմ սա։ Բայց միշտ կան նպատակներ, որոնք դրված են իմ առջև, որոնց ես փորձում եմ ձգտել։ Ժամանակ կա։ Հուսով եմ՝ կկարողանամ իրականացնել։ Կկարողանա՞մ, թե՞ ոչ՝ կիմանանք մի քանի տարի հետո։
Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ «Մեծ սաղավարտի» մրցաշար հաղթելն իմ գլխավոր նպատակն է»,- ասել է Խաչանովը: