Logo

ԿԼ. «Նոայի» ծանր պարտությունը «Սթեմֆորդ Բրիջում»

01:56 / 08.11.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում հյուրընկալվեց անգլիական «Չելսիին» և պարտվեց 0-8 հաշվով` գոլերից 6-ը բաց թողնելով առաջին խաղակեսում:

Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընթացող հանդիպման մեկնարկային երեք րոպեներն անցան հայկական թիմի առավելությամբ: Երկրորդ րոպեին էլ «Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիոն մոտ տարածությունից հարվածեց, սակայն ուղիղ կենտրոնով, «Չելսիի» դանիացի դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը կրծքով հեռացրեց գնդակը:

Այնուամենայնիվ, րոպեներ անց «Չելսին» սկսեց խաղադաշտում ի ցույց դնել թիմերի մակարդակների հսկայական տարբերությունը: 12-21-րդ րոպեներին իտալացի Էնցո Մարեսկայի թիմը չորս գոլ խփեց, դարպասի գրավմամբ աչքի ընկան անգլիացի պաշտպան Տոսին Ադերաբիոյոն, իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիսասին, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը: 39-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով շքեղ գոլ խփեց Ուկրաինայի հավաքականի վինգեր Միխայիլ Մուդրիկը, իսկ երկու րոպե անց Ֆելիքսը դուբլ ձևակերպեց:

Ի դեպ, երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:

Ընդհանուր առմամբ` առաջին խաղակեսում անգլիական թիմի ֆուտբոլիստները կատարեցին 15 հարված, 9-ը` դիպուկ, պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 6 հարված կատարեց, 3-ը` դիպուկ:

Երկրորդ խաղակեսը «Չելսին» ցածր տեմպով անցկացրեց, սակայն երկու գոլ խփեց և մի շարք լավ հնարավորություններ էլ չօգտագործեց:

69-րդ րոպեին Օգնյեն Չանչարևիչի դիմաց մեն-մենակ դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որը երկրորդ հարվածով գրավեց հայկական թիմի դարպասը:

76-րդ րոպեին էլ «Նոայի» կիսապաշտպան Յան Էտեկին խախտեց կանոնները տուգանային հրապարակում, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, նշակետից դիպուկ գտնվեց Նկունկուն և դարձավ դուբլի հեղինակ` 8-0:

«Չելսին» երրորդ հաղթանակը տարավ և 9 միավորով առաջատարն է, «Նոան» երեք միավորով 28-րդն է: Հայկական թիմը նոյեմբերի 28-ին կընդունի իսլանդական «Վիկինգուրին»:

Հիշեցնենք, որ Մոտայի գլխավորած թիմն առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին», իսկ երկրորդ տուրում Վիեննայում 0-1 պարտվել էր ավստրիական «Ռապիդին»: 

Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր

«Չելսի» (Անգլիա) - «Նոա» (Հայաստան)` 8-0 (տեսանյութ)

Տոսին Ադարաբիոյո, 12, Մարկ Գիու, 13, Աքսել Դիսասի, 18, Ժոաու Ֆելիքս, 21, 41, Միխայիլ Մուդրիկ, 39, Քրիստոֆեր Նկունկու, 69, 76 (11մ) 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:57 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Բիչախչյանի ասիստը, «Լեգիան» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

00:24 / 15.08.2025 • Խառը մենամարտեր

Աղբյուր. Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

23:54 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. «Նոան» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Լինքոլնին»

23:26 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Transfermarkt. Մրցաշրջանի մեկնարկում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

22:55 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Սերոբյանը խաղադաշտ դուրս չեկավ, «Շերիֆն» ավարտեց ելույթը

22:32 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստան - Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են

22:16 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նապոլին» հաղթեց ընկերական խաղում

21:52 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Արարատ-Արմենիան» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

21:15 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Marca. «Բարսան» չի գրանցել Ռեշֆորդին ու ևս երկու ֆուտբոլիստի

20:57 / 14.08.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

20:25 / 14.08.2025 • Խառը մենամարտեր

Ծառուկյանը` առաջիկա ծրագրերի մասին

19:47 / 14.08.2025 • Ֆորմուլա 1

Աղբյուր. Քրիստիան Հորները կարող է վերադառնալ Ֆորմուլա-1

19:13 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բախտավոր եմ, որ քո նման թիմակից և ընկեր եմ ունեցել». Սալահի հուզիչ հրաժեշտը Նունյեսին

18:45 / 14.08.2025 • Ֆուտբոլ

«Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Մեսին է». Մաստանտուոնո

18:32 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Բելինգհեմը «Ռեալին» խորհուրդ է տվել ձեռք բերել «անգլիացի Կրոսին»

17:49 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Նյուքասլ»

17:15 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վան Դեյկն անհավանական գոլ է խփել մարզման ժամանակ

17:09 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Դադարե՛ք սպանել երեխաներին». ՈՒԵՖԱ-ի ակցիան՝ Սուպերգավաթից առաջ

16:57 / 14.08.2025 • Ֆուտբոլ

L'Equipe-ի աննախադեպ քայլը ՊՍԺ - «Տոտենհեմ» խաղի վերաբերյալ

16:05 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Մաստանտուոնո. «Կյանքս կտամ այս մարզաշապիկի համար»

15:43 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Դոնարուման պայմանագիր է համաձայնեցրել անգլիական գրանդի հետ

14:50 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Ֆեռնանդեշ. «Հուսով եմ՝ այս տարի «Ման. Յունայթեդի» անունն ավելի շատ կլսեք, քան իմ»

14:40 / 14.08.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստի մասնակցությունը «Մալյորկայի» դեմ խաղին հարցականի տակ է

14:17 / 14.08.2025 • Ֆուտբոլ

«Չելսիի» ֆուտբոլիստների հիասքանչ ժեստը Դիոգու Ժոտայի ընտանիքի հանդեպ

13:16 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Մանչեսթեր Սիթին» նոր «10» համար ունի

12:50 / 14.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Grand Chess Tour. Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում

12:34 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մանուել Տուլիպա. «Պետք է դասեր քաղենք ու ավելի լավ գործենք դաշտում»

11:49 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սանդրո Պերկովիչ. «Երկրպագուների աջակցությունն անկյունաքարային է լինելու»

11:34 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ֆրանկ. «Ապացուցեցինք, որ կարող ենք հաղթել ցանկացած թիմի»

10:41 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

10:33 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Էնրիկե. «Այս հաղթանակն իսկական հրաշք էր մեզ համար»

01:56 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստը

01:16 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ՊՍԺ-ն` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր

00:55 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սպերցյան. «Ամեն ինչ լուրջ է. ակումբն առաջարկ է ստացել»

00:26 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Միլանը» ևս մեկ նորեկ կունենա

23:56 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռուսաստանի գավաթ. Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով

23:23 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո. «Լիվերպուլը» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը

22:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

Ռայոլա. «Ես ու Ջիջիոն դեռ շոկի մեջ ենք ՊՍԺ-ի վարքագծից»

22:23 / 13.08.2025 • Ֆուտբոլ

«Լևանտեն» Լա լիգայի համար դեռևս գրանցել է միայն երեք ֆուտբոլիստի

21:54 / 13.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մանվելյան. «Վստահ եմ` կհաղթենք այս խաղում»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ