
«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսն այնպիսի ռեկորդ է գրանցել NBA-ում, որը չի հաջողվել անգամ բասկետբոլի լեգենդներ Քարիմ Աբդուլ-Ջաբարին ու Մայքլ Ջորդանին:
Լեբրոնը «Դեթրոյթ Փիսթոնսի» դեմ հանդիպմանն իր հաշվին գրանցել է 33 միավոր, և այդ հանդիպումը դարձել է 801-րդը բասկետբոլիստի կարիերայում, որոնց ընթացքում նրան հաջողվել է 25+ միավոր վաստակել:
Լեբրոնը NBA-ի պատմության միակ բասկետբոլիստն է, որը նման արդյունավետությամբ հատել է 800 խաղի սահմանագիծը: Քարիմ Աբդուլ-Ջաբարը 793 խաղում է կարողացել 25+ միավոր վաստակել, իսկ Մայքլ Ջորդանը՝ 769 խաղում:
Ընդգծենք, որ խոսքը վերաբերում է միայն NBA-ի կանոնավոր առաջնության շրջանակում կայացած հանդիպումներին: