Logo

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

00:16 / 22.10.2024Ըմբշամարտ
Պաշտոնական
null

1988 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ջուլֆալակյանը 1999-2019 թթ. գլխավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը։ 60-ամյա մասնագետը 2003 թվականից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամ է:

Հիշեցնենք, որ Լևոն Ջուլֆալակյանի որդին` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ամիսներ առաջ Արգենտինայի դրոշի ներքո մրցաշարի էր մասնակցել և փորձել Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճել, սակայն չէր հաջողվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա