«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։
Mirror-ի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաների» ուշադրությունը գրավել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը։ ՄՅՈՒ-ն դիտարկում է նաև Մաուրիսիո Պոչետինոյի ու Էրիկ տեն Հագի թեկնածությունները։
Հազենհյուտլը «Սաութհեմփթոնը» գլխավորում է 2018 թվականից։ Այս պահին ակումբն ԱՊԼ-ում ընթանում է 9-րդ հորիզոնականով։