Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի համար պայքարին, հայտնում է L'Equipe-ը:
Մանկունիանցիները նեապոլյան ակումբին առաջարկել են փոխանակման գործարք, որի համաձայն՝ Խվիչան կտեղափոխվի Մանչեսթեր, Մարկուս Ռեշֆորդը՝ Նեապոլ: Հնարավոր գործարքի մնացած պայմաններն առայժմ անհայտ են:
23-ամյա Կվարացխելիային իր թիմի կազմում ցանկանում է տեսնել ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Ակումբներն այժմ բանակցությունների փուլում են: Փարիզյան գրանդը պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին:
Խվիչա Կվարացխելիայի ու «Նապոլիի» միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ: