Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ առանձնացնելով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերները:
Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբը կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը:
Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն շատ մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ առաջիկա ժամերին կարող է պաշտոնապես տեղափոխվել «Գալաթասարայ»:
Անորոշ է Ռոդրիգոյի ապագան. բրազիլացուն Չաբի Ալոնսոն խաղաժամանակ չի տրամադրում ակումբային Մունդիալում: Իսկ Լուիս Դիասի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Բավարիան»:




