Իտալական «Միլանը» չի կարողանում պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության հասնել հիմնական դարպասապահ Մայք Մենյանի հետ, հայտնում է Spaziomilan.it-ը:
Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է՝ 29-ամյա ֆուտբոլիստին համոզելու համար, սակայն որպես այլընտրանքային տարբերակ՝ դիտարկում է նաև Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի թեկնածությունը:
Այս պահին իտալական գրանդի կարճ ցուցակում առաջնահերթությունը տրվում է «Լիլի» դարպասապահ Լուկաս Շևալյեին:
23-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում բաց է թողել 45 գնդակ, 11 խաղում «չոր» է պահել դարպասը: Շևալյեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: