Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Մոնպելյեն» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ արտագնա խաղում 1-2 հաշվով զիջելով «Լիլին» Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում:
Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան կանադացի հարձակվող Ջոնաթան Դավիդն ու ֆրանսիացի կիսապաշտպան Ռեմի Կաբելյան: Հյուրերի միակ գոլը խփեց գվինեացի Իսիագա Սիլան:
31 խաղից հետո «Լիլը» 55 միավորով 5-րդն է, «Մոնպելյեն» ունի 37 միավոր ու 13-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ մինչև այս պարտությունները Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 7 անընդմեջ առանց պարտությունների շարք էր գրանցել՝ հաղթելով «Կլերմոնին» (2-1), «Այաչոյին» (1-0), «Անժեին» (5-0), «Տրուային» (1-0), «Բրեստին» (3-0) և ոչ-ոքի խաղալով «Լանսի» (1-1) ու «Մարսելի» (1-1) հետ:
Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր
«Լիլ» - «Մոնպելյե»՝ 2-1 (տեսանյութ)
Ջոնաթան Դավիդ, 70, Ռեմի Կաբելյա, 72 - Իսիագա Սիլա, 24