Իտալական «Մոնցան» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ալեսանդրո Նեստային, գրում է ակումբի պաշտոնական կայքը։
48-ամյա մասնագետը «Մոնցան» մարզում էր 2024 թ. հուլիսից։ «Բիանկոռոսին» նրա գլխավորությամբ 20 խաղում 3 հաղթանակ է տարել, գրանցել 7 ոչ-ոքի, կրել 10 պարտություն։
Ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 38-ամյա Սալվատորե Բոկետին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Երիտասարդ մասնագետը նախկինում աշխատել է «Վերոնայի» համակարգում և մարզել ակումբի Մ18 ու Մ19 թիմերը, եղել է Իգոր Տուդորի ու Մարկո Ձաֆարոնիի օգնականը։ Բոկետին 2022 թ. հոկտեմբերից դեկտեմբեր 6 խաղով եղել է նաև «Ջիալոբլուի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը։
«Մոնցան» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 17 խաղում 10 միավոր է վաստակել և վերջին` 20-րդ տեղում է։