Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին մրցակցի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային բախվելուց հետո ստացել է նրբոլոքի (fibula) կոտրվածք, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 6-ի առավոտյան Օռլանդոյից մեկնել է Մյունխեն և շուտով կվիրահատվի:
Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնն ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում 0-2 հաշվով պարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ին:











































