
«Վիլյառեալը» հայտարարել է ակումբից 2 նշանավոր ֆուտբոլիստների հեռանալու մասին:
Կիսապաշտպաններ Սանտի Կասորլան և Բրունո Սորիանոն հուլիսի 19-ին իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն թիմում:
««Վիլյառեալն» ինձ ամեն ինչ է տվել: Նրանք շանս ընձեռեցին Օվիեդոյից եկած 18-ամյա տղային, որը ոչ ոքի չգիտեր»,- ասել է Կասորլան:
Սորիանոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: Կասորլան կարող է ելույթները շարունակել քաթարական «Ալ Սադում», որը մարզում է «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավին: Այս մասին հաղորդում է AS-ը:
35-ամյա Կասորլան Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում:
36-ամյա Սորիանոն 3 տարի է բաց թողել վնասվածքի պատճառով ու կարողացել խաղադաշտ վերադառնալ այս տարվա հունիսին:
Կասորլա. «Կցանկանայի ևս մեկ խաղ այնտեղ անցկացնել՝ մինչև կարիերայիս ավարտը»