Logo

Պատանիների ու երիտասարդների ԱԱ. Նարեկ Մկրտչյանը երկամարտի արդյունք չի գրանցել

10:49 / 03.05.2025Ծանրամարտ
null

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Մկրտչյանը (81 կգ) երկամարտի արդյունք չի գրանցել։

Հայ ծանրորդը հանդես է եկել երիտասարդների պայքարում։ Պոկում վարժությունում նա երեք հաջող մոտեցում է կատարել և առավելագույնը գլխավերևում պահել է 153 կգ: Այդ վարժությունում նա չորրորդն է եղել, սակայն հրում վարժությունում զրո է ստացել։

Հիշեցնենք, որ երիտասարդների պայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը (67 կգ) զբաղեցրել է 10-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ