«Ռեալը» հետաքրքրված է «Այնտրախտի» կիսապաշտպան Հուգո Լարսոնի ծառայություններով, գրում է Marca-ն:
Մադրիդյան ակումբն ուշադրությամբ հետևել է շվեդ ֆուտբոլիստի ելույթներին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: 20-ամյա խաղացողը Բունդեսլիգայի գլխավոր հայտնությունն է, իր թիմի կարևոր մասնիկներից է եղել՝ մասնակցելով 47 խաղի: Նա «Մալմյոյի» սան է ու 10 միլիոն եվրոյով է տեղափոխվել «Այնտրախտ», բայց կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը քառապատկվել է. Transfermarkt-ը նրան գնահատում է 40 միլիոն եվրո: