«Ռեալը» և «Բարսելոնան» որոշել են հրաժարվել իրենց ավանդական գույներով մարզազգեստից կիրակի օրը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հերթական դիմակայության ժամանակ։
Մադրիդի թիմն իր 120-ամյակի կապակցությամբ ներկայանալու է նոր՝ սև մարզահագուստով։ Համագործակցության 20-ամյակը նշող Yohji Yamamoto և Adidas-ն այդ կապակցությամբ որոշել են համատեղ ջանքերով տոնական հավաքածու ստեղծել, որը ներառում է ամբողջական մարզազգեստը և աքսեսուարները։
Սկզբում նրանք աշխատում էին 2014/15 թվականների մրցաշրջանի «Ռեալի» մարզազգեստի երրորդ տարբերակի վրա, իսկ այժմ ընդլայնել են համագործակցությունը՝ ավելի մեծ հավաքածու ստեղծելու համար։ Այն դինամիզմի և արագության համադրման խորհրդանիշ է։ Ներդաշնակորեն համադրելով մարզական նորարարությունը և նորաձևության էսթետիկան՝ նրանք ստեղծել են սպիտակ բաղադրիչներով «Ռեալի» չորրորդ սև մարզազգեստի հավաքածուն, որը ներառում է նաև դարպասապահի վարդագույն հանդերձանքը։
Իսկ «Բարսելոնան» խաղալու է կարմիրով նախշազարդած ոսկեգույն մարզազգեստով։
Նախկինում թիմերը պարբերաբար իրենց ավանդական գույների՝ կաթնագույն և կապտանռնագույն երանգներով մարզազգեստով են մասնակցել «Էլ Կլասիկոներին»: