Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կասկածվում է կաշառքի գործում ներգրավված լինելու համար, հաղորդում է RMC Sport-ը:
2022 թվականին Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովելու նպատակով նշանակված ոստիկաններից յուրաքանչյուրը ստացել է 30 հազար եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60.3 հազար, ընդհանուր գումարը կազմել է 180 հազար եվրո։ 2023 թվականի հունիսին տրված կտրոնի վրա նշված է եղել Ֆրանսիայի հավաքականի ավագ Մբապեի բանկային հաշվի համարը։
Հետաքննության ընթացքում Մբապեն բացատրել է, որ Կատարում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ստացած իր ամբողջ բոնուսը նվիրաբերել է այդ Մունդիալում ֆրանսիացի ֆուտբոլիստների անվտանգության համար պատասխանատու ասոցիացիաներին և թիմի անդամներին։ Խաղացողի շրջապատի խոսքով՝ Մբապեն միշտ նվիրաբերել է ազգային հավաքականում խաղալու համար ստացած բոլոր բոնուսները։ Բոնուսների մի մասը տրվել է այնպիսի ասոցիացիաների, ինչպիսին է «Պրեմիեր դե Կորդեեն», իսկ մնացած մասը՝ Ֆրանսիայի ազգային հավաքականին ուղեկցող անվտանգության աշխատակիցներին։