Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Ալ Խալիջին»։
Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավեց 935-րդ անգամ։
40-ամյա ֆուտբոլիստը դեռ 65-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն չկարողացավ դարպասի գրավմամբ աչքի ընկնել 11-մետրանոցից։
«Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 33-րդ տուր
«Ալ Նասր» - «Ալ Խալիջ»` 2-0 (տեսանյութ)
Ջոն Դուրան, 75, Կրիշտիանու Ռոնալդու, 90+7 (11մ)
Չիրացված 11-մետրանոց` Կրիշտիանու Ռոնալդու, 65 (11մ)