«Բարսելոնան» գնել է դանիական «Կոպենհագենի» վինգեր Ռունի Բարդեգջիի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Կողմերը 4 տարվա պայմանագիր են ստորագրել, կատալոնական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 2 միլիոն եվրո։ «Կոպենհագենը» եզրայինի հաջորդ տրանսֆերից մասնաբաժին կունենա։ Բարդեգջին կխաղա «Բարսելոնա Բ»-ում։
Ռունի Բարդեգջին «Կոպենհագենում» էր 2020թ. հուլիսից, 85 խաղում խփել է 15 գոլ, կատարել 1 ասիստ։