Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը դարձել է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսիի» համասեփականատեր, հայտնում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը։
«Իմ սերը ֆուտբոլի հանդեպ հայտնի է բոլորին, բայց ինձ համար հատկապես յուրահատուկ է, որ ես դառնում եմ «Սուոնսիի» համասեփականատերը։ Ակումբի և շրջանի պատմությունն իսկապես հուզեց ինձ։ Հպարտ քաղաք է և աշխատավոր դասի ակումբ։ Թերագնահատված, բայց պայքարող, ինչպես ես:
Հպարտ եմ մաս կազմել «Սուոնսիում»։ Կանեմ ամեն ինչ՝ ակումբին օգնելու համար և անհամբեր սպասում եմ բոլոր երկրպագուների հետ հանդիպմանը»,- գործարքից հետո ասել է Սնուփ Դոգը։
Ավելի վաղ «Սուոնսիի» բաժնետեր էր դարձել «Ռեալի» պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, որը վերջերս միացել է իտալական «Միլանին»:
«Սուոնսին» 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնշիփում զբաղեցրել է 11-րդ տեղը: