Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը մարզչական կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Լրագրող Ռուդի Գալետիի տեղեկություններով, անգլիացի մասնագետը պատրաստ է գլխավորել «Ալ Իթիֆակը»:
Պայմանագրի մանրամասները դեռ հայտնի չեն: «Ալ Իթիֆակը» Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում 37 միավորով գրավել էր 7-րդ տեղը:
43-ամյա Ջերարդը նախորդ տարվա հոկտեմբերին անգլիական «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվելուց հետո ազատ գործակալ է: Նա գլխավորել է նաև շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»: