Logo

Սուպերհամակարգիչը նշել է ՉԼ հաղթողի գլխավոր հավակնորդին

13:14 / 07.11.2024Ֆուտբոլ
null

Հանրահայտ Opta հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը:

Մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի հաջողության հավանականությունը կազմում է 19 տոկոս:

Մրցաշարային աղյուսակի առաջատար «Լիվերպուլի» շանսերը գնահատվում են 17 տոկոս, իսկ երրորդ տեղում Միլանի «Ինտերն» է, որի հնարավորությունները կազմում են 12 տոկոս:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» 1-4 հաշվով պարտվել էր Լիսաբոնի «Սպորտինգին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա