Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-2, 6-3, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Քեմերոն Նորիի (Մեծ Բրիտանիա, 61-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կողմերը մրցել են 1 ժամ 41 րոպե։ Մրցախաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Ալկարասը կիսաեզրափակիչում կմրցի Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին պայքարից դուրս թողած Թեյլոր Ֆրիցի (ԱՄՆ, 5-րդ ռակետ) դեմ։