Վրաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում չկարողացավ հաղթել Կաբո Վերդեի թիմին. գրանցվեց 1-1 հաշիվը։
Քութայիսի՝ Ռամազ Շենգելիայի անվան ստադիոնում կայացած խաղում վրացիները հաղթում էին, սակայն 77-րդ րոպեին մրցակիցը խփեց պատասխան գոլը։
Խաղը սպասարկում էր Հենրիկ Նալբանդյանի գլխավորած հայկական մրցավարական անձնակազմը։ Եզրերում նրան օգնեցին Սարգիս Հովհաննիսյանն ու Գևորգ Շախկալդյանը:
Վրաստան - Կաբո Վերդե հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր։
Ընկերական հանդիպում
Վրաստան - Կաբո Վերդե` 1-1 (տեսանյութ)
Սաբա Լոբջանիձե, 45+1 - Ռայան Մենդեշ, 77 (11մ)