Logo

10 ամենաազդեցիկ ֆիլմերը կլիմայական աղետների մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:05 / 14.04.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սպառնալիքներ տիեզերքից, ցունամիներ, տորնադոներ, կլիմայական ապոկալիպսիս. ամեն տարի կինոարդյունաբերությունը կինոդիտողին ֆիլմեր է առաջարկում Երկրի կամ նրա որոշ մասերի ոչնչացման թեմայով:

Ստորև ձեզ ենք առաջարկում աղետների մասին լավագույն ֆիլմերի ցանկը, որոնցից շատերը հիմնված են իրական դեպքերի վրա․

1. Լուսնի անկումը, 2022

Ֆանտաստիկ մարտաֆիլմի սյուժեն տեղի է ունենում տիեզերքում, որտեղ Երկրի բնական արբանյակը, անհայտ պատճառով, դուրս է եկել ուղեծրից։ Տարիներ առաջ տիեզերագնաց Բրայանը Լուսնի մակերևույթին բախվում է տարօրինակ արարածի, որը սպանում է նրա գործընկերոջը։ ՆԱՍԱ-ի աշխատակիցներից ոչ մեկը չի հավատում տարօրինակ պատմությանը, տղամարդը կորցնում է աշխատանքը, իսկ այժմ հնարավորություն ունի ոչնչացնելու վերերկրային արարածին։

2. Այրվող ծովը, 2021

Աղետի մասին եվրոպական ֆիլմը ցնցող դրամա է վտանգավոր պայմաններում մարդկանց փրկելու և բնության մեջ մարդկային կործանարար գործունեության մասին: Հյուսիսային ծովում նավթի արդյունահանումը հանգեցրել է հատակին ճաքերի առաջացմանը, իսկ ողբերգությանն ընդամենը մի քանի ժամ է մնացել։ Սողանքների առաջացման պահից մինչև նավթային հարթակում առաջին պայթյունները կարճ ժամանակ է անցնում, և մարդիկ հայտնվում են հրե օղակի մեջ։

3. Երկրի վրեժը, 2021

Չինաստանի գեղատեսիլ լեռները դարձել են երկաթուղու համար թունելի լայնածավալ կառուցման օբյեկտ, սակայն բնության ստեղծածին միջամտելը հանգեցնում է աղետի։ Հսկայական սողանքը մարդկանց աչքի առաջ փոքր քաղաքը վերածում է ավերակների, ուստի մասնագետներին շտապ անհրաժեշտ է գտնել ավերածությունները կասեցնելու միջոց։ Ինժեներ Իչժոուն ծեր հոր հետ հայտնվում է թակարդում, և տարիների տարաձայնություններն աննշան են թվում բնության ուժի առաջ:

4. Գրենլանդիա, 2020

Գիսաստղի բեկորները սպառնում են ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը: Ամերիկյան ընտանիքն «ընտրյալների» թվում է, որոնց համար տեղ կա անվտանգ բունկերում։ Չկարողանալով տարհանվել բոլորի հետ՝ նրանք ստիպված կլինեն իրենց վտանգավոր ճանապարհորդությունը կատարել դեպի Գրենլանդիա: Համընդհանուր խուճապի ֆոնին իրական դրամաներ են հյուսվում, իսկ վախեցած մարդիկ սկսում են կորցնել իրենց մարդկային տեսքը։ Ջերարդ Բաթլերի մասնակցությամբ նոր ֆիլմը դարձել է աղետի մասին 2020 թվականի լավագույն ֆիլմը։

5. Թունել. Վտանգավոր է կյանքի համար, 2019

Նորվեգական այս ֆիլմն էկրան է բարձրացել 2019 թվականին։ Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են սկանդինավյան բնապատկերների ֆոնին։ Փոքր քաղաքը պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությանը, ուրախ մարդիկ գնում են նվերներ և զարդարանքներ: Շատերի ճանապարհն անցնում է թունելով, որում անհեթեթ վթարի պատճառով ուժեղ հրդեհ է բռնկվում։ Փրկարարների աշխատանքը բարդանում է ձնաբքի պատճառով. քանիսի՞ն կհաջողվի դուրս գալ թակարդից։

6. Թափառող Երկիր, 2019

Բնական կատակլիզմների և գլոբալ աղետների մասին լավագույն ֆիլմերի ցանկը շարունակում է 2019 թվականի չինական գիտաֆանտաստիկ ֆիլմը։ Փորձելով փոխարինող գտնել մարող Արեգակին՝ մարդկությունը հսկայական շարժիչների օգնությամբ դուրս է բերում Երկիրն ուղեծրից։ Բայց մոլորակի հետագիծը փոխելը հանգեցնում է է՛լ ավելի աղետալի հետևանքների։ Չինական կինեմատոգրաֆի ամենաեկամտաբեր ֆիլմը դարձել է դրամարկղային հիթ՝ վաստակելով իր բյուջեից 10 անգամ շատ գումար։

7. Բեկում, 2018

Նորվեգական հայտնի «Ալիք» թրիլլերի շարունակությունը: Գլխավոր դերում կրկին Քրիստոֆեր Յոներն է։ Այս անգամ Քրիստիանն ընկճախտի մեջ է՝ նա «վատ» հայր է, բայց եղանակային աղետների և կատակլիզմների հիանալի կանխատեսող։ Օսլոյում մի շարք ցնցումներ, երկնաքերերը քանդվում են թղթե տների պես: Կարո՞ղ է նախկին երկրաբանը երեխաներին դուրս բերել քաոսից:

Համեմատաբար փոքր բյուջեով նորվեգացիները կարողացել են նկարահանել աղետի մասին վերջին տարիների լավագույն ֆիլմերից մեկը, որն արժե դիտել։

8. Սպիտակ, 2018

Իրական դեպքերի վրա հիմնված ֆիլմը պատմում է 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետի մասին։ Սյուժեի կենտրոնում մի մարդ է, որը եկել է միանալու իր ընտանիքին և ստիպված է փրկել իր հարազատներին ավերիչ բնական աղետից հետո ստեղծված քաոսի մեջ: Ֆիլմը, որից հնարավոր չէ կտրվել, հավասարակշռվում է աղետի և դրամայի եզրին, որտեղ մահացու վտանգը ոչ միայն բուն երկրաշարժի, այլև դրա հետևանքների մեջ է։

9. Միայն քաջը, 2017

Աղետների մասին լավագույն ֆիլմերի թոփը շարունակվում է իրական դեպքերի վրա հիմնված մեկ այլ բարձր վարկանիշով ֆիլմով: Ֆիլմը պատմում է մի շարք հրդեհների մասին, որոնք տեղի են ունեցել 2013 թվականի հունիսին՝ ԱՄՆ Արիզոնա նահանգում։ Յուրաքանչյուր հրշեջ ունի իր իրական նախատիպը. տղաներից շատերը զոհվեցին՝ փրկելով տեղի քաղաքները տարերքից:

10. Գեոփոթորիկ, 2017

Ուղեծրային արբանյակները վերահսկում են եղանակային անոմալիաները մոլորակի վրա: Բայց ինչ-որ պահի համակարգը դուրս է գալիս վերահսկողությունից, սկսվում են կլիմայի կտրուկ փոփոխություններ, փոթորիկներ ու անձրևներ: Ի՞նչ է սա։ Ծրագրային սխա՞լ, թե՞ կանխամտածված դիվերսիա։ Երկու եղբայրներ Երկրի վրա և տիեզերքում կբացահայտեն ծայրահեղականների ծրագրերը, այժմ ֆիլմի հերոսները պետք է վերագործարկեն կայանը և ... առևանգեն նախագահին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:59 / 19.09.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Բարսայի», «Ման. Սիթիի», «Այնտրախտի» և «Սպորտինգի» հաղթանակները

00:25 / 19.09.2025 • Ֆուտբոլ

Մոուրինյո. «Ես սխալ եմ թույլ տվել՝ միանալով «Ֆեներբահչեին»»

23:50 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Ռեալը» մտադիր է ևս մեկ բողոքարկում ներկայացնել

23:18 / 18.09.2025 • Ֆուտբոլ

ESPN. Մեսին հստակ որոշում ունի

22:40 / 18.09.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Կոպենհագենի» և «Բայերի» մարտական ոչ-ոքին, «Բրյուգեն» խոշոր հաշվով հաղթեց «Մոնակոյին»

22:23 / 18.09.2025 • Բռնցքամարտ

ESPN. Աշխարհի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշում Քրոուֆորդը շրջանցել է Ուսիկին

22:21 / 18.09.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Ֆասթեքսը 8 ֆեդերացիաների տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ

21:41 / 18.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ17 հավաքականը մարտական ոչ-ոքի գրանցեց

21:03 / 18.09.2025 • Ըմբշամարտ

fastnews-video-icon
Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանի հաղթական գոտեմարտի տեսանյութը

20:46 / 18.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սարդարապատի» հաղթական նորամուտը, «Ալաշկերտը» լքում է մրցաշարը. գավաթի նախնական փուլը՝ 10 փաստով

Բացառիկ
20:15 / 18.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Մոուրինյոն 25 տարի անց վերադարձավ «Բենֆիկա»

Պաշտոնական
19:52 / 18.09.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի ԱԱ. Խաչատրյանի, Գրիգորյանի և Կուրդյանի համար պայքարն ավարտված է

19:05 / 18.09.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ

18:00 / 18.09.2025 • Լուրեր

Ռոմանոն բացահայտել է, թե հայտնի ֆուտբոլիստներից ում հետ է շատ մտերիմ

17:18 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Բարտոմեուն բացատրել է, թե ինչ նպատակով է «Բարսելոնան» Նեգրեյրային գումար տվել

17:00 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Transfermarkt. Սպերցյանը ՌՊԼ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

16:43 / 18.09.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. Անգլիական թիմերի տպավորիչ նվաճումն իսպանական ակումբների հետ պայքարում

16:23 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Յամալի վնասվածքը սպասվածից լուրջ է

15:20 / 18.09.2025 • Ֆուտբոլ

ESPN. Վինիսիուսի ու Ալոնսոյի հարաբերություններում կա լարվածություն

15:06 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

14:35 / 18.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» Վաղարշապատում կկառուցի ֆուտբոլային ենթակառուցվածքներ

Պաշտոնական
14:30 / 18.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Վիճաբանել է Լիամ Դելապի հետ, ռմբարկու է դարձել Հայաստանում. անսպասելի տրանսֆերի հետքերով

Բացառիկ
14:21 / 18.09.2025 • Ֆուտբոլ

«Շատ ոգևորված եմ, պատմական խաղ է». Հաուն՝ «Բարսայի» դեմ հանդիպման մասին

13:42 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Մարկոս Լյորենտեի ապշեցուցիչ վիճակագրությունն «Էնֆիլդում»

13:27 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Կարագեր. «Քեյնը բոլոր ժամանակների մեծագույն ռմբարկուներից է»

12:04 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Մբապեն հաստատել է, որ ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

11:55 / 18.09.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլի» երկրպագուները հայհոյել են Դիեգո Սիմեոնեին

10:15 / 18.09.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

00:56 / 18.09.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. ՊՍԺ-ի, «Ինտերի», «Բավարիայի», «Լիվերպուլի» հաղթանակները

23:55 / 17.09.2025 • Ֆուտբոլ

Պապեն. «Մրցավարները «Ռեալին» վերաբերվում են շատ ավելի մեղմ»

23:23 / 17.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պատմական իրադարձություն «Լիվերպուլի» համար

22:55 / 17.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Իտալիայի Սուպերգավաթ. Կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

22:25 / 17.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Սիդնեյն» ու Դուգլաս Կոստան խզել են պայմանագիրը

Պաշտոնական
21:55 / 17.09.2025 • Ֆուտբոլ

Ռուսաստանի գավաթ. «Կրասնոդարն» առանց Սպերցյանի հաղթել է

21:21 / 17.09.2025 • Պարալիմպիկ սպորտ

fastnews-video-icon
Սարգիս Ստեփանյանը` աշխարհի քառակի չեմպիոն

20:58 / 17.09.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի գավաթ. «Գանձասարը» պայքարից դուրս թողեց «Ալաշկերտին»

20:22 / 17.09.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Հաուսենը կարծում է, որ VAR-ը պետք է չեղարկեր իր կարմիր քարտը

19:54 / 17.09.2025 • Ֆուտբոլ

«Հիմար արարք էր նման փորձառու խաղացողի համար». Գուլիտը` Կարվախալի կարմիր քարտի մասին

19:14 / 17.09.2025 • Ըմբշամարտ

Ըմբշամարտի ԱԱ. Ալեքսանյանի, Ամոյանի և մյուս հունահռոմեականների առաջին մրցակիցները

18:47 / 17.09.2025 • Ֆուտբոլ

Գվարդիոլա. «Իհարկե, մենք ֆավորիտ չենք Չեմպիոնների լիգայում»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ