Logo

Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը

20:11 / 06.09.2024Մարմնամարզություն
null

Լեգենդար մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի ոսկե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել նրա բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Կարեն Գիլոյանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը:

Ներկա են եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզության հավաքականի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ, Ազարյան ընտանիքի անդամները:

Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:

«Ալբերտ Ազարյանը մարմնամարզության համաշխարհային պատմության մեջ հետք թողած մարզիկ է, որն արտացոլվում է ոչ միայն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնությամբ, այլև «Ազարյանական թեք խաչով»: Երկար մտածելու կարիք չունեինք. հասկանում էինք, որ հենց այդ լեգենդար վարժությունը պետք է դրվի կոմպոզիցիայի հիմքում: Շատ կարևոր էր հենց շարժումը ճիշտ ցույց տալը, որի հարցում ինձ շատ օգնեց հենց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցի ողջ անձնակազմը: Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց հաճախ էի այցելում մարզադպրոց, հետևում մեր մարմնամարզիկների մարզումներին, որոնք նախապատրաստվում էին Փարիզի Օլիմպիական խաղերին, զրուցում էի նրանց հետ: Նրանց խորհուրդները լսելով և մարզումներին հետևելով՝ անհանգստությունս սփոփվում էր»,- պատմում է երիտասարդ քանդակագործը:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով` Ալբերտ Ազարյանին նվիրված արձանը վկայությունն է պետության կողմից լեգենդար մարմնամարզիկի կյանքի ու գործունեության նկատմամբ գնահատանքի:

«Սա պետության արժանի գնահատականն է պարոն Ազարյանի ունեցած վաստակին: Մեծ պատիվ է եղել աշխատել ու շփվել նման լեգենդար մարդու հետ: Վստահաբար կարող եմ ասել՝ այս մեկ տարվա ընթացքում չի եղել մեկ օր, որ իր ներկայության, իր ոգևորող հայացքի, խորհուրդների ու խրատների պակասը չզգանք»,- ասել է Գագիկ Վանոյանը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգծում է՝ Ալբերտ Ազարյանի տեղը լրացնել հնարավոր չէ, իսկ հայկական մարմնամարզության ընտանիքը մեկ նպատակ ունի՝ մշտապես բարձր պահել լեգենդար մարզիկի և նրա անունը կրող մարզադպրոցի պատիվը. «Ալբերտ Ազարյանի մահից հետո ինքներս մեզ խոստացել էինք անպայման մեդալ ունենալ Օլիմպիական խաղերում: Իհարկե, շատ կցանկանայինք ոսկե մեդալ նվաճել, բայց վստահ եմ՝ արծաթե մեդալը ևս պարոն Ազարյանին մեծ ուրախություն կպարգևեր: Արթուր Դավթյանի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի լուսանկարն Ալբերտ Ազարյանը փակցրել էր իր աշխատասենյակի պատին. այն մեծ առաջընթաց էր համարում: Պարոն Ազարյանը միշտ մեզ հետ է. ունեցել ենք Օլիմպիական չեմպիոններ ու կարող ենք նորից ունենալ: Մարզադպրոցում իր տեղը շատ է երևում, դատարկություն ենք զգում և այդ բացը չենք կարող լրացնել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ Ալբերտ Ազարյանի անունն ու իր մարզադպրոցի պատիվը միշտ բարձր պահենք միջազգային հարթակներում»:

Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Ֆոտո` ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

00:59 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հոլանդի գոլն ու Ռեյնդերսի դուբլը հաղթանակ պարգևեցին «Ման. Սիթիին»

00:21 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Դարվին Նունյեսը` «Ալ Հիլյալի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
00:03 / 10.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
ՊՍԺ-ն հաստատել է Շևալյեի տրանսֆերը

Պաշտոնական
23:32 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Geissblog. Ադամյանը մարզվում է «Քյոլնի» երկրորդ թիմի հետ

23:00 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Պաշտոնական
22:48 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դե Բրույնեի դուբլն ու ասիստը

22:12 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Աթլետիկոն» հաղթեց «Նյուքասլին»

21:48 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

21:28 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Ուրարտուն» հաղթանակ կորզեց «Գանձասարի» դեմ խաղում

20:54 / 09.08.2025 • Բռնցքամարտ

Ռայան Գարսիա. «Ցանկանում եմ ռևանշ մենամարտ անցկացնել և վերադարձնել չեմպիոնական գոտին»

20:21 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Միլանն» անգլիական թիմի դեմ խաղում բաց թողեց հաղթանակը

19:54 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
38-ամյա Ժիրուն հրաշալի գոլ է խփել «Վեսթ Հեմի» դեմ խաղում

19:49 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Տեն Հագ. «Ռոնալդուի հետ երբեք խնդիր չի եղել»

19:29 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Բավարիային» տպավորել են Լուիս Դիասի գործողությունները

19:15 / 09.08.2025 • Բռնցքամարտ

Ճապոնացի բռնցքամարտիկը մահացել է տիտղոսային մենամարտում ստացած վնասվածքներից

19:00 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Արարատը» պարտվեց «Վանին»

18:56 / 09.08.2025 • Ֆուտբոլ

AS. «Ռեալի» հայտնվելը տագնապի ազդանշաններ է ուղարկում «Մանչեսթեր Սիթիին»

18:45 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՊՍԺ-ի` նոր դարպասապահ ձեռք բերելու ֆոնին Դոնարուման ակնարկ է արել

18:28 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Ազար. «Կուրտուան միշտ Բենզեմայի ու Մոդրիչի նման խաղացողներին ինձնից վեր էր դասում»

18:17 / 09.08.2025 • Ֆուտբոլ

AS. Լևանդովսկին կարող է բաց թողնել մի քանի շաբաթ

17:57 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Ման. Յունայթեդը» հաղթել է «Ֆիորենտինային» և գավաթ նվաճել

17:21 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Հանգչի՛ր խաղաղությամբ, «Պաղեստինցի Պելե». ՈՒԵՖԱ-ն հարգել է Գազայում զոհված ֆուտբոլիստի հիշատակը

16:56 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Միլանի» ֆուտբոլիստը մոտ է խոշոր գումարով «Նյուքասլ» տեղափոխվելուն

16:26 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» ներկայացրել է թիմի նորեկներին

15:58 / 09.08.2025 • Ֆուտբոլ

«Բավարիայի» ֆուտբոլիստ Պաուլ Վաները վնասվածք է ստացել

15:40 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Միլիտաոյի գոլը սեփական կիսադաշտից, «Ռեալի» հաղթանակն ընկերական «փակ» խաղում

15:27 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Սաութհեմփթոնն» ու Սպերցյանը պայմանագրի մանրամասներն են քննարկում

14:49 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Յուվենտուսի», «Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին դարպասապահը 14 տարի անց հանդես կգա հայրենիքում

Պաշտոնական
14:22 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Վիտինյա. «Անհավանական կլինի, եթե «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնամ»

13:58 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոայի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»

Պաշտոնական
13:32 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Բենյամին Շեշկոն` «Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
12:56 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Տովենը 4 տարի անց վերադարձել է հայրենիք

Պաշտոնական
12:20 / 09.08.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. «Նոա» - «Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպման մրցավարական անձնակազմը

Պաշտոնական
11:47 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Ռոդրին նոր վնասվածք է ստացել և կբացակայի տևական ժամանակով

11:21 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 2-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Բացառիկ
10:42 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Sky Sport. «Ինտերը» դիտարկում է Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը

10:20 / 09.08.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» ավագի թևկապը վերադարձրել է Տեր Շտեգենին

Պաշտոնական
01:05 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսի և Հարոյանի գոլերը

00:53 / 09.08.2025 • Ֆուտբոլ

Ռեյնիերը կվերադառնա հայրենիք

Պաշտոնական
00:32 / 09.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«Չելսին» ընկերական խաղում հաղթեց «Բայերին» և գավաթ նվաճեց

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ