Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) կլինի Ռումինիայի Յաշ քաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը, հայտնում է WTA-ի պաշտոնական կայքը։
22-ամյա թենիսիստուհին WTA-250 կարգի մրցաշարում պայքարը կսկսի հուլիսի 15-ին՝ մրցելով Անդրեյա Պրիշակարիուի (Ռումինիա, 474-րդ ռակետ) դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։
Ավանեսյանը նախորդ տարի նույնպես մասնակցել է Յաշի մրցաշարին ու հասել եզրափակիչ, սակայն անավարտ մնացած մրցախաղում պարտվել է Միրա Անդրեևային (Ռուսաստան) 7-5, 5-7, 0-4 հաշվով։