«Ուրարտուի» (նախկին «Բանանց») ու Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռացել է «Նոայի» սպորտային տնօրենի պաշտոնից։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ակումբին շնորհակալություն է հայտնել վստահության համար ու մաղթել հաջողություն։
Հիշեցնենք, որ Ոսկանյանը «Նոայի» սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա սեպտեմբերին։