ԱՄՆ-ը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ամանդա Անիսիմովան դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի կիսաեզրափակիչ։
Աշխարհի 12-րդ ռակետը քառորդ եզրափակիչում 6-1, 7-6 (11-9) հաշվով հաղթել է Անաստասիա Պավլյուչենկովային (Ռուսաստան, 50-րդ ռակետ)։ Մրցախաղը, որը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում էր, տևել է 1 ժամ 41 րոպե։
Այժմ հեռուստաալիքով կարող եք դիտել տղամարդկանց մենախաղի Կառլոս Ալկարաս - Քեմերոն Նորի դիմակայությունը։
23-ամյա Անիսիմովան կարիերայում առաջին անգամ կխաղա «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում, որտեղ կմրցի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) դեմ։