Logo

Լիլի Էլբակյան. բացահայտելով «Չնչիկի հերոսուհուն»

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 19.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Լիլի Էլբակյան

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, 3-րդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում մրցանակի արժանացավ դերասանուհի Լիլի Էլբակյանը՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար: Սա պատմություն է մի աղջկա մասին, որի «ուրիշ» լինելը չընդունեց ու չհանդուրժեց պատրիարխալ հասարակությունը։

Լիլի Էլբակյան 1

Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը 18 տարի անց առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում։ 

Լիլի Էլբակյան 2

Այս առիթով VNewsCulture-ը զրուցել է Լիլի Էլբակյանի հետ`

- Հարցազրույցը սկսենք այսպես՝ ո՞վ է Լիլին:

-Լիլին մայր է, կին, դերասանուհի, ռեժիսոր, դասախոս և, իհարկե, սովորական մարդ՝ իր առավելություններով և թերություններով:

- Ո՞վ է Լիլիի հանդիսատեսը:

-Իմ հանդիսատեսը ժողովուրդն է, հավես երիտասարդությունը: Ամենից հաճախ իմ բեմադրությունների հանդիսատեսը երեխաներն են իրենց մայրերի ուղեկցությամբ, որոնք ինձ ճանաչում են որպես «Սառցե սրտի», «Գտնված երազի», «Մարդուկ ջարդուկի» ռեժիսոր: Ի դեպ, հպարտ եմ, որ ստեղծագործում եմ երեխաների համար, որ կարողանում եմ ուրախացնել նրանց և, որ ամենակարևորն է, սովորեցնել երազել:

Լիլի Էլբակյանը, իր առաջին դերն ու Չնչիկը...

-Ի՞նչը կփոխեիք Ձեր խաղում, ի՞նչ խորհուրդ կտայիք «Չնչիկի» այն փոքրիկ Լիլիին:

-«Չնչիկն» իմ առաջին դերն էր լուրջ կինոյում: Այսօր, իհարկե, այլ կերպ կմարմնավորեի հերոսուհուն, խաղս այլ կլիներ: Այսօրվա Լիլին այն փոքրիկ Լիլիին խորհուրդ կտար ավելի քիչ «խաղալ», սցենարն ամբողջական մտքում պահել: Բայց նաև խոստովանում եմ, որ այն էնտուզիազմը, որով մարմնավորել եմ գլխավոր հերոսուհուն, այսօր կարող էր և չլինել, քանզի այն ժամանակ ես իսկապես ապրում էի «Չնչիկով»: 

Օրեր առաջ հաղթել եք «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում, այն էլ՝ երկար տարիների սպասումից հետո: Ինչպիսի՞նն են զգացողությունները:

-Պետք է խոստովանեմ, որ մրցույթների սիրահար չեմ: Պարտվելու դեպքում կոտրվելու վախ ունեմ, հավանաբար: Հենց այդ պատճառով էլ շատ դեպքերում պարզապես չեմ մասնակցում մրցույթների: «Անահիտ» մրցանակաբաշխությանը մասնակցությունն այլ էր. ֆիլմը նոր չէր ու, անկեղծ, չէի մտածում, որ կհաղթեի: Հաղթանակն անսպասելի էր ինձ համար: 

Ես ինձ հաղթած չեմ զգում, ես ինձ գնահատված եմ զգում, դրանք տարբեր են: 

Ինչպիսի՞նն է Լիլին էկրաններից այն կողմ, իրական կյանքում:

-Իրական կյանքում Լիլին իրական է, ինչպես միշտ է՝ անկեղծ ու անչափ էմոցիոնալ: Սիրում եմ ապրել ու ապրեցնել, աղոթել, սիրել, հավատալ Աստծուն ու վստահ լինել, որ Աստված ինձ սիրում է:

-Ստեղծագործել, երբ պատերազմ է, կարողանո՞ւմ եք:

-Պատերազմը միայն ուժեղացնում է ինձ: Այո, արվեստը պետք է ապրի, որ ապրեցնի, հետևաբար պետք է գործել, մեր գործերն են մնայուն:

Լիլի Էլբակյան 3

  • Լիլի Էլբակյանի սիրո բանաձևը....սիրիր դիմացինին քո անձի պես։

  • Ինչի՞ց է վախենում Լիլին...չհասկացված լինելուց։

  • Լիլին երբեք չի ների ... ես երբեք չեմ ասում երբեք, Լիլին ամեն ինչ կների։

  • Լիլին երջանի՞կ է...երբ զգում է այդ երջանկության պահը, քանզի երջանկությունն ակնթարթ է, ոչ թե կայուն վիճակ։

  • Կինո՞, թե՞ թատրոն...թատրոն։

  • Լիլին երազում է....հայտնվել անմարդաբնակ կղզում, գեթ 1 օրով (ժպտում է)։

  • Սիրելի ֆիլմը...Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհը» (La Strada), Ինյարիտուի «Love's a Bitch»-ը (Amores Perros):

  • Սիրելի գիրքը... Բորիս Վիան` «Օրերի փրփուրը»:

  • Սիրելի զբաղմունքը...երգեր ստեղծել կիթառով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Լրահոս

12:20 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Զիդան, Ինիեստա, Չավի, Պիռլո, Մոդրիչ... ում է ընտրել Իսկոն

11:43 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Հայտնի է՝ որքան է «Սիթին» վճարելու Ռեյնդերսի համար

11:32 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Միլոշ Կերկեզի համար տրանսֆերային պայքարն ավարտված է

11:18 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Անսու Ֆատին նոր ակումբի հետ համաձայնության է հասել

10:44 / 04.06.2025 • Ֆուտբոլ

Վիրցի աղմկահարույց գրառումը. «Ո՞վ ասաց, որ ես 10 համարն եմ ուզում»

10:26 / 04.06.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում պատժամիջոցների կենթարկվի

00:53 / 04.06.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ռոլան Գարոս». Ալկարասից 1 ժամ 36 րոպե պահանջվեց` կիսաեզրափակիչ դուրս գալու համար

00:27 / 04.06.2025 • Ըմբշամարտ

Բենուր Փաշայանի անվան 6-րդ հուշամրցաշարի եզրափակիչի բոլոր զույգերը

23:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Մոդրիչը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

23:25 / 03.06.2025 • Ֆուտբոլ

BBC. Անգլիայի հավաքականը տաքացվող վրաններ կօգտագործի մարզումների ժամանակ

22:57 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ազգերի լիգա. Կանանց Հայաստանի հավաքականը վերջին խաղում ոչ-ոքի կորզեց Լիխտենշտեյնից

22:07 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նոան» ու Գուստավո Սանգարեն նոր պայմանագիր ստորագրեցին

Պաշտոնական
21:55 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Երեք ակումբ հետաքրքրված է Ծառուկյանի ծառայություններով

21:32 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Նիդերլանդների հավաքականի դարպասապահը տեղափոխվեց «Բայեր»

Պաշտոնական
20:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հայաստանի Մ21 հավաքականը բաց թողեց հաղթանակը 10 հոգով մնացած Կիպրոսի դեմ խաղում

20:20 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. Էռնանդեսը կարող է վերադառնալ «Աթլետիկո»

19:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ինտերը» հաստատեց. Սիմոնե Ինձագին հեռանում է

Պաշտոնական
19:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բրենթֆորդը» ձեռք բերեց «Լիվերպուլի» դարպասապահին

Պաշտոնական
19:24 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը հեռացել է ակումբից

Պաշտոնական
18:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ինձագին հեռանում է «Ինտերից»

18:11 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Մ21. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում

17:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Ռաֆայել Նազարյանը հեռացել է «Շիրակից»

17:41 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

Պաշտոնական
16:59 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Նարեկ Հովհաննիսյանը մոտ է արտերկիր տեղափոխվելուն

16:14 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Գավի. «Նա աշխարհի լավագույն մարզիչն է»

15:51 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Վստահեք ինձ». «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ

15:41 / 03.06.2025 • Այլ մարզաձևեր

fastnews-video-icon
Ֆասթեքսը սպորտի ֆեդերացիաներին տրամադրել է 276 միլիոն դրամ

14:56 / 03.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. «Չելսին» ստիպված կլինի գումար վճարել Սանչոյի հետ համաձայնության չգալու համար

14:31 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Տուլիպան՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
13:50 / 03.06.2025 • Ֆուտբոլ

«Աթլետիկոն» ու թիմի ավագը նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական
13:26 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Լամին Յամալ. «Անհնար է, որ երբևէ խաղամ «Ռեալում»»

12:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Ֆեռնանդեշը մերժել է «Ալ Հիլալի» խելահեղ առաջարկը

12:21 / 03.06.2025 • Բասկետբոլ

Ով և ինչու է Նիկոլա Յոկիչին անվանել «Ջոկեր»

11:46 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բայերը» մերժեց 117 միլիոն եվրո առաջարկը

11:33 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Եղբոր հետքերով. Ջոբ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Գերմանիա

10:56 / 03.06.2025 • Ֆուտբոլ

The Athletic. Մբեմոն որոշել է կարիերան շարունակել մանկունիական գրանդում

10:22 / 03.06.2025 • Թենիս

Ընդամենը 2 ժամ. Ջոկովիչի ու Սիների հանդիպումների արդյունքը

00:58 / 03.06.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը տեղափոխվել է «Ալ Դուհայլ»

Պաշտոնական
00:33 / 03.06.2025 • Բասկետբոլ

Քրիս Ջոնսի 13 միավորը. «Վալենսիան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում հաղթել է

00:13 / 03.06.2025 • Ֆուտբոլ

Պեպե Ռեյնան` «Վիլյառեալի» Մ19 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական

Հարցում

Աղյուսակներ