Լոնդոնի «Արսենալի» ավագ Մարտին Էդեգորն ամփոփել է 2023/24 մրցաշրջանը.
«Կարծում եմ` բոլորս հիասթափված ենք։ Այդքան մոտ էինք չեմպիոնությանը, բայց, դրան զուգահեռ, հպարտանում եմ բոլոր ֆուտբոլիստներով, ակումբով ու երկրպագուներով։ Հպարտանում եմ այն առաջընթացով, որը գրանցել ենք։
Մենք փոխել ենք թիմը։ Վստահ եմ` այժմ բոլորը հավատում են մեզ։ Մենք լավ շրջան անցկացրինք և ավելի մոտ էինք հաղթանակին, քան նախորդ տարի։ Այժմ պետք է արձակուրդը միայն մեր օգտին անցկացնենք` հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ վերադառնալու համար։ Կփորձենք հաջորդ տարի հաղթել բոլոր գավաթները»,- մեջբերում է Goal-ը։
25-ամյա նորվեգացի ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում 48 խաղում խփել է 11 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում։
«Արսենալը» անգլիական Պրեմիեր լիգայում 89 միավորով զբաղեցրեց երկրորդ տեդը` չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» հետ մնալով 2 միավորով։