Ֆրանսիայի կառավարությունը մեկ միլիոն եվրո կնվիրաբերի ուկրաինացի մարզիկներին 2024թ․ Փարիզում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախապատրաստական փուլի համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։
Ուդեա-Կաստերան մեկն է ֆրանսիացի քաղաքական գործիչներից, որոնք դեմ են ռուս և բելառուս մարզիկների մասնակցությանը Փարիզ-2024-ին։ Նրա խոսքով, դա կարող է առաջացնել սկեպտիցիզմ։
Ավելի վաղ Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցելուն դեմ էր արտահայտվել նաև Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայաստանն առայժմ մեկ օլիմպիական ուղեգիր ունի հրաձգությունում (Էլմիրա Կարապետյան)։