«Վանն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրիմսկ քաղաքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավաքը կանցկացվի հունվարի 10-ից փետրվարի 7-ը: Վահե Գևորգյանի թիմը կնախապատրաստվի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Ավելի վաղ Fastnews.am-ի հետ հարցազրույցում «Վանի»՝ Ռուսաստանում կայանալիք հավաքի մասին հայտնել էր ակումբի ղեկավար խորհրդի անդամ Տիգրան Մկրտչյանը: