Logo

Հովհաննես Դավթյան. «Մեր երկու ձյուդոիստներն էլ մարտական տրամադրվածությամբ են մոտենում Եվրոպայի առաջնությանը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:13 / 22.04.2022Ձյուդո
Բացառիկ
null

Եվրոպայի առաջնությանը պատրաստվող երկու հայ ձյուդոիստները՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական վերջին հավաքն են սկսել Թբիլիսիում։ Վրաստանի մայրաքաղաք մեկնելուց առաջ մարզիչը VNews-ին պատմեց մեր մարզիկների մարզավիճակի և մրցաշրջանի առաջին կիսամյակի գլխավոր մրցումից ակնկալիքների մասին։

Ոչ վաղ անցյալի մեր անվանի ձյուդոիստ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի արծաթե մրցանակակիր Հովհաննես Դավթյանը նշեց, որ հավաքականը նախապատրաստությունն սկսել է հունվարից, և արդեն զգալի աշխատանք է կատարվել։ «Առողջական խնդիրների պատճառով թիմին ուշացումով միացավ մեր առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը, որը մասնակցեց ապրիլի 11-17-ը Հունգարիայում կայացած միջազգային հավաքին։ Այնտեղ բավական հագեցած մարզումներ ենք անցկացրել։ Հիմա ևս շուրջ 10 օր կպատրաստվենք Թբիլիսիում և հենց այնտեղից էլ կմեկնենք Եվրոպայի առաջնությանը»,- նշեց գլխավոր մարզիչը։

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Անդրադառնալով Եվրոպայի 2018 թվականի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի մարզավիճակին՝ մարզիչն ընդգծեց, որ արդեն ընդհանուր պատկերացում ունի նրա պատրաստականության մասին, որը գնահատում է «նորմալ»։ Հովհաննես Դավթյանի խոսքերով՝ թեպետ մարզիկն ամբողջությամբ չի բուժվել, սակայն հնարավորինս վերականգնվել է։

«Նա չէր ընդհատել մարզումները, պարապում էր տեղում։ Հիմա հնարավորինս լուծել ենք խնդիրները և շարունակում ենք առաջ գնալ։ Թե՛ Ֆերդինանդի, թե՛ մեր մյուս մասնակցի՝ Արսեն Ավետիսյանի մարզավիճակից գոհ եմ։ Արսենն էլ երիտասարդ հեռանկարային մարզիկ է, որը նույնպես ելույթ է ունենալու մինչև 73 կգ քաշային կարգում։ Մարտական տրամադրվածությամբ ենք մեկնում Եվրոպայի առաջնությանը»,- VNews-ին ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Հ. Դավթյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե մտահոգություն չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ չեն ընդգրկվել Եվրոպայի առաջնության «ցանված» մասնակիցների շարքում՝ նշեց. «Քաշային կարգի ընտրյալ 8-յակում ընդգրկվելու համար անհրաժեշտ է պարբերաբար մասնակցել միջազգային հիմնական մրցաշարերին և համապատասխան արդյունք գրանցել։ Դա է պատճառը, որ մեր մարզիկները «ցանածների» շարքում չեն։ Սակայն չեմ կարծում, թե դա կարող է լուրջ խնդիր լինել Ֆերդինանդի կարգի մարզիկի համար։ Միևնույն է առաջնության որևէ փուլում հանդիպելու է ուժեղագույններին։ Ավելի լավ կլինի, որ դա տեղի ունենա առաջնության սկզբում, որովհետև հետագայում ավելի հեշտ կարող է լինել։ Եվ հետո, ժամանակակից ձյուդոում մարզիկների ուժերն այնքան են հավասարվել, որ ուժեղ և թույլ հասկացությունը խիստ հարաբերական է դարձել։ Բոլորն էլ ունակ են հաղթել ցանկացած մրցակցի։ Այնպես որ, պատրաստվում ենք մարտական տրամադրվածությամբ և փորձում ենք մեծ ուշադրություն չդարձնել այդ կարգի հարցերին։ Իրականում դա միայն մասամբ է կարևոր գործոն։ Մնացածը կերևա մրցավայրում։ Մեր մարզաձևում բացարձակապես անհնար է որևէ կանխատեսում անել, որովհետև քաշային կարգում կա շուրջ 40 ուժեղագույն ու տիտղոսավոր մարզիկ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

18:16 / 03.11.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Երիտասարդական ԵԱ. Ալինա Սուքիասյանի արդյունքը

17:53 / 03.11.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. ՊՍԺ - «Բավարիա», «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումների մրցավարական անձնակազմերը

Պաշտոնական
17:14 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Ֆրանկո Մաստանտուոնոն վնասվածք է ստացել

16:39 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Մ15 հավաքականը պարտությամբ ավարտեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը

16:08 / 03.11.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Էմմա Պողոսյանը` երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

15:41 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Հրայր Մկոյանի տպավորիչ ռեկորդը

Բացառիկ
15:11 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Եվրո-2026. Հայաստանի Մ17 հավաքականը պարտվեց նաև երրորդ խաղում

14:57 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Ականջի. «Հուսով եմ` «Ինտերը» ձեռք կբերի տրանսֆերային իրավունքս»

14:23 / 03.11.2025 • Ֆուտբոլ

«Բավարիայի» նախագահը վերընտրվել է պաշտոնում

Պաշտոնական
13:23 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Նեյմարը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ

12:54 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. Պիոլին մոտ է պաշտոնանկությանը

12:27 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Արթուր Ղարիբյանի 5-րդ գոլն ու առաջին ասիստը ՖԱԼ-ում

11:49 / 03.11.2025 • Թենիս

ATP. Սիները կրկին առաջին ռակետն է, Խաչանովը նահանջել է

11:26 / 03.11.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Աշխարհի գավաթ. Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը երկրորդ փուլում են

10:52 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սոնի գոլն ու ասիստը, «Լոս Անջելեսը» փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչում է

10:15 / 03.11.2025 • Ֆուտբոլ

Ինչ դիտել այսօր

01:46 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Դիբալան վրիպեց 11-մետրանոցից. «Միլանը» հաղթեց «Ռոմային»

00:52 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Սելթիկը» Շոտլանդիայի գլխավոր դերբիում հաղթել է «Ռեյնջերսին»` դուրս գալով Լիգայի գավաթի եզրափակիչ

00:29 / 03.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ընդհատվել է «Բարսելոնայի» կանանց թիմի տպավորիչ հաղթարշավը

23:57 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Ռոնալդու. «Ցանկանում եմ խաղալ այնքան, որքան ոտքերս թույլ կտան»

23:28 / 02.11.2025 • Ֆուտբոլ

«Բարսելոնան» երեք գոլ խփեց` վերադառնալով երկրորդ տեղ

22:55 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Թիկնիզյանը խաղադաշտ դուրս չեկավ, «Ցրվենա Զվեզդան» չհաղթեց չորրորդ խաղն անընդմեջ

22:27 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Հոլանդի դուբլն ու «Ման. Սիթիի» հաղթանակը

21:56 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Կառերաս. «Ինձ դուր են եկել Յամալի դեմ անցկացրածս խաղերը»

21:15 / 02.11.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Մ23 ԵԱ. Սուրեն Գրիգորյանը չորրորդն էր պոկումից հետո, բայց վնասվածք ստացավ` չշարունակելով պայքարը

21:04 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Վանը» 90+5-ին թրիլերային հաղթանակ կորզեց «Շիրակից»

20:21 / 02.11.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Յանիկ Սիները` Փարիզի «Մասթերսի» հաղթող

19:57 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Վուլվզը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Պաշտոնական
19:30 / 02.11.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Երիտասարդական ԵԱ. Աննա Ամրոյանը` բրոնզե մեդալակիր

18:55 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ. «Փյունիկը» հաղթեց ԲԿՄԱ-ին` բարձրանալով երրորդ տեղ

18:30 / 02.11.2025 • Ֆուտբոլ

IFFHS. «Տարվա լավագույն փլեյմեյքեր» մրցանակի հավակնորդները

17:44 / 02.11.2025 • Ծանրամարտ

fastnews-video-icon
Երիտասարդական ԵԱ. Վալերիկ Մովսիսյանի և Գրիգոր Ղազարյանի արդյունքները

17:30 / 02.11.2025 • Ֆուտբոլ

«Ինտերը» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում

16:44 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Երկու առանցքային ֆուտբոլիստ վերադարձել է «Բարսելոնայի» հայտացուցակ

16:14 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Ջեյքոբս. Նոր պայմանագիր ստորագրելուց 1,5 ամիս անց Վիտոր Պերեյրան հեռացվել է

15:55 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Իվուն խաղադաշտ է վերադարձել

15:25 / 02.11.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսի դուբլն ու ասիստը «Բորուսիայի» երկրորդ թիմի կազմում

14:59 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Գրիզմանը հատել է 200 գոլի շեմը Լա լիգայում

14:24 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտներին

13:59 / 02.11.2025 • Ֆուտբոլ

Կոմպանի. «15 անընդմեջ հաղթանակը բավարար չէ»

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ