Հայաստանի ներկայացնող ռուս սուսերամարտիկ Դարիա Մալիշևան չկարողացավ նվաճել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Լյուքսեմբուրգում ընթացող սուսերամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում 20-ամյա մարզուհին խմբային փուլում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, որտեղ 9-15 հաշվով պարտվեց թուրք մրցակցին:
Ապրիլի 26-ին վարկանիշային մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսովան նույնպես չէր կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր:
Օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն վարկանիշային մրցաշարի հաղթողները: Մյուս ուղեգրերն ավտոմատ նվաճել են դասակարգման աղյուսակի 50 լավագույն սուսերամարտիկները:
Սուսերամարտիկների համար սա օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է: Այսպիսով, Հայաստանը հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցումներում մասնակից չի ունենա:
Ռուսաստանի սուսերամարտիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին