![Հրայր Հովակիմյան [բազմաթիվ սրտերի փրկիչն ու մերօրյա հերոսը] հրայր հովակիմյան - Հրայր Հովակիմյան [բազմաթիվ սրտերի փրկիչն ու մերօրյա հերոսը]](https://www.vnews.am/uploads/uploads/2020/08/%D5%B0%D6%80%D5%A1%D5%B5%D6%80-%D5%B0%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
Հակոբ Սահակի Հովակիմյանը (ավելի հայտնի է որպես Հրայր Հովակիմյան) բժիշկ, համեստ մարդ, ՀՀ քաղաքացի, Ազգային հերոս։ Մարդ, որի գիտելիքների և սրտացավության շնորհիվ բազմաթիվ սրտեր են բուժվել։
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով լեգենդար Բժիշկ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Մենք մի քանի տեղեկություն ենք հավաքել Բժշկի մասին, որ ավելի լավ ճանաչեք նրան․
Հրայր Հովակիմյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 13-ին Հալեպում՝ Սիրիա։
- 1977 թ. ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
- 1977-1984 թթ. վերապատրաստվել է Նյու Յորքի Բեկմանի համալսարանում։
- 1984-1988 թթ. վերապատրաստվել է Օրեգոնի Սենտ Վինսենտ հոսպիտալում (սիրտ-թոքային վիրաբուժության գծով)։
- 1988-1989 թթ. վերապատրաստվել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում։
Աշխատանքային գործունեություն
- 1990 թ. մասնակցել է «Բիոտրոնիկ EDP-30» անոթազարկային գեներատորի ստեղծմանը։
- 1992-1993 թթ. աշխատել է Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։
- 1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։
- 1996 թ. բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։
- «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է։
- Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։
Պարգևներ, կոչումներ
- Երևանի պատվավոր քաղաքացի (1997)։
- ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1999)։
- Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ։
- Օրեգոնի բժշկական համալսարանի շնչառական վիրաբուժության 1-ին մրցանակակիր։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2008)։
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2014)։
- Հայաստանի ազգային հերոս կոչում` պարգևատրվելով հայրենիքի շքանշանով (2020) – բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար: