«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը բաց է թողել անգլիական թիմի մարզումը, հայտնում է Sky Sports-ը:
Նորվեգիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին և երկրորդ տուրի հանդիպումներին:
Հոլանդի մասնակցությունը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 29-րդ տուրի տնային հանդիպմանը քիչ հավանական է:
Անգլիայի գործող չեմպիոնի և փոխչեմպիոնի հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլի» դեմ խաղին չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի եզրային հարձակվող Ֆիլ Ֆոդենը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 42 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: