Logo

Հովհաննես Դավթյան. «Տարին լավ ենք սկսել» (ֆոտո)

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:58 / 18.01.2023Ձյուդո
Բացառիկ
null

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը հաջողված է համարում հունվարի 8-16-ին Ավստրիայի Միտերսիլ քաղաքում կայացած ուսումնամարզական հավաքին հայ մարզիկների մասնակցությունը։

VNews-ի հետ զրույցում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրը նշել է, որ այդ հանգամանքը լավատեսորեն է տրամադրում մրցաշրջանի հետագա ընթացքի համար։ Տարվա առաջին միջազգային մրցմանը հայ ձյուդոիստները մասնակցելու են մեկ ամսից։

«Ձյուդոյի եվրոպական միությունը 29-րդ անգամ էր կազմակերպել հավաքի ձևաչափով մարզումային այդ ճամբարը, որը տարեսկզբի մեր կարևորագույն միջոցառումներից է։ Թեպետ կազմակերպիչը եվրոպական կառույցն էր, սակայն մասնակցում էին նաև այլ աշխարհամասերի ներկայացուցիչներ, ինչը միայն լրացուցիչ գրավչություն և արդյունավետություն հաղորդեց մարզումային գործընթացին։ Ի դեպ, մասնակիցների թվում էին 14 օլիմպիական չեմպիոն, անցյալ տարվա աշխարհի առաջնության 5 հաղթող, 7 քաշային կարգերի միջազգային վարկանիշային աղյուսակի առաջատարներ։ Միջոցառումն ուղեկցվեց մարզիչների, մրցավարների և լրագրողների համար նախատեսված սեմինարներով։ Մարզումների ընթացքում առաջնային էին մարզումային գոտեմարտերը, որոնց զուգահեռ, իհարկե, անցկացրել ենք նաև անհատական մարզումներ։ Հավաքը ծառայեց նպատակին. տարին լավ ենք սկսել, տեսնենք, թե ինչպես կլինի հետագայում»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Հավաքին մասնակցել են 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), անցյալ տարվա աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Գոռ Կարապետյանը (81 կգ), նախորդ մրցաշրջանում իրենց առավել լավ դրսևորած մյուս մարզիկները՝ Արսեն Ավետիսյանը (73 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Արտակ Թորոսյանը (73 կգ): Նրանցից յուրաքանչյուրը, ինչպես նշեց Հովհաննես Դավթյանը, ներկայացել էր տարբեր աստիճանի պատրաստվածությամբ և մարզումներում լուծում էր ուրույն խնդիր։

«Ազգային հավաքականի անդամները պատրաստվում են փետրվարի 11-12-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը, իսկ երիտասարդական թիմի առաջատարներին հնարավորություն ենք տվել նման հավաքներին մասնակցելու միջոցով բարելավել իրենց մարզական որակները։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ ընթացավ, տղաներն իրենց լավ դրսևորեցին։ Նրանք նորմալ մարզավիճակում են, արդեն պատրաստ են մասնակցել մրցումներին։ Նրանց մարզավիճակի մասին ավելի հստակ և իրական պատկերացում կկազմենք առաջին մրցաշարերից հետո»,- հայտնեց Հովհաննես Դավթյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ վնասվածք ունեցող մարզիկները, այդ թվում՝ Ֆերդինանդ Կարապետյանը, հիմնականում ապաքինվել են. «Լուրջ խնդիրներն արդեն հետևում են։ Կան որոշ աննշան վնասվածքներ, որոնց բուժումն ընթացքում է։ Կարապետյանն արդեն վերադարձել է ազգային հավաքական։ Տարին նախաօլիմպիական է, փորձելու ենք ամեն ինչ անել, լրացնել և կարգավորել անցյալ տարվա բացերը՝ պատասխանատու մրցումներին պատրաստված ներկայանալու համար»։

Հատկանշական է, որ մարզչի պնդմամբ՝ ինքը տեղյակ չէ VNews-ին տված նախորդ հարցազրույցում Ֆերդինանդ Կարապետյանի հնչեցրած խնդիրների մասին։ «Նման հարցեր չենք քննարկել, եթե լինեին՝ տեղյակ կլինեի։ Ֆերդինանդն այսօր հավաքականում է, ուստի որևէ խնդիր չեմ տեսնում՝ առաջնորդվում ենք հավաքականի պայմաններով։ Տրամադրվածությունը լավ է, մեր հավաքականում այլ կերպ չի կարող լինել»,- նշեց 39-ամյա մասնագետը։

Բուլղարիայում Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց առաջ հայ ձյուդոիստները փետրվարի 1-10-ին հերթական հավաքը կանցկացնեն Երևանի «Օլիմպավանում»։ Հովհաննես Դավթյանը նշեց, որ այդ փուլում կարևորվելու է մարզիկների տեխնիկա-տակտիկական պատրաստվածությունը, ուշադրություն է դարձվելու նրանց անձնական քաշի կարգավորմանը, ինչպես նաև ամփոփվելու է մինչև այդ կատարած աշխատանքը։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

01:16 / 16.08.2025 • Շախմատ

Արոնյանը վաղաժամ ապահովեց Grand Chess Tour-ի չեմպիոնությունը

00:56 / 16.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պրեմիեր լիգան սկսվեց չեմպիոնի գեղեցիկ հաղթանակով

00:44 / 16.08.2025 • Ֆուտբոլ

«Ռենը» 10 ֆուտբոլիստով հաղթանակ կորզեց «Մարսելից»

23:49 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ալ Նասրը» հաստատել է Կոմանի տրանսֆերը

Պաշտոնական
23:27 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» և Կունդեն նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
23:04 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լա լիգայի նոր մրցաշրջանը սկսվեց «Ռայո Վալյեկանոյի» տպավորիչ հաղթանակով

22:42 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գերմանիայի գավաթ. «Բայերը» վստահ հաղթանակով սկսեց պայքարը

22:20 / 15.08.2025 • Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մաքաբի Հայֆայի» և «Ռակուվի» դեմ

21:45 / 15.08.2025 • Ֆուտբոլ

1 եվրո փոխհատուցում. Պերեսը դատական գործ է շահել

21:16 / 15.08.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
Գարիկ Կարապետյանն ու ևս երկու հայ ծանրորդներ զորակոչվել են բանակ

20:51 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Լիվերպուլի» 18-ամյա նորեկը

Պաշտոնական
20:24 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Marca. 55 տարի անց Լա լիգայի մրցավարները ներկայացվել են անուն-ազգանունով

19:58 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Մեսին կազմ ու պատրաստ է. Մասկերանոն մանրամասնել է

19:13 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
9 տարի «Էվերթոնում» անցկացրած Կալվերտ-Լյուինը նոր թիմ ունի

Պաշտոնական
19:03 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ․ «Ուրարտուն» առավելության հասավ «Վանի» հետ պայքարում

18:37 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր․ Արթուր Սերոբյանը խզել է պայմանագիրը «Շերիֆի» հետ

18:08 / 15.08.2025 • Ֆուտբոլ

««Սաութհեմփթո՞ն»․ Սպերցյանը մեծ ֆուտբոլիստ է. նա արժանի է մեծ ակումբում խաղալուն»․ Էդուարդի բրազիլացի թիմակից

17:31 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Տեղափոխվե՞լ «Սաութհեմփթոն», թե՞ ոչ. խորհուրդներ Սպերցյանին

17:28 / 15.08.2025 • Ֆուտբոլ

MEN. Ռեշֆորդը կարող է բաց թողնել Լա լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը

16:40 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջիբրալթարյան արգելապատնեշը չհաղթահարվեց «Նոայի» կողմից, «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները. եվրագավաթների 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
16:35 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Բացառիկ
15:52 / 15.08.2025 • Ֆուտբոլ

MD. «Ռեալը» միացել է Դոնարումայի համար պայքարին

15:17 / 15.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
7th SKG Open. Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ

14:22 / 15.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Grand Chess Tour. Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

13:50 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Պաշտոնական
13:17 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Ալեքսանդր Իսակը դուրս է մնացել «Նյուքասլի» հայտացուցակից

12:15 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո․ Սանչոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

11:34 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

11:15 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ֆլիկը վնասվածք է ստացել «Բարսելոնայի» մարզման ժամանակ

10:32 / 15.08.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Յանիկ Սիների տպավորիչ հաղթանակն ու պատմական ցուցանիշը

00:57 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Բիչախչյանի ասիստը, «Լեգիան» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

00:24 / 15.08.2025 • Խառը մենամարտեր

Աղբյուր. Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

23:54 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. «Նոան» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Լինկոլնին»

23:26 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Transfermarkt. Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

22:55 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Սերոբյանը խաղադաշտ դուրս չեկավ, «Շերիֆն» ավարտեց ելույթը

22:32 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստան - Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են

22:16 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նապոլին» հաղթեց ընկերական խաղում

21:52 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Արարատ-Արմենիան» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

21:15 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Marca. «Բարսան» չի գրանցել Ռեշֆորդին ու ևս երկու ֆուտբոլիստի

20:57 / 14.08.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ