Անգլիական «Լիվերպուլը» լրջորեն հետևում է իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է հանրահայտ լրագրող Դավիդ Օրնշտեյնը:
Մերսիսայդցիները նոր վինգեր չեն փնտրում, սակայն հնարավորության դեպքում պատրաստ են միանալ 23-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին:
Նեապոլցիների աստղային խաղացողի համար պայքարում են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: