Logo

Պարտությունները չխանգարեցին բաղձալի ուղեգրերի նվաճմանը. գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:19 / 01.05.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: 5 տարի անց, մայիսի 13-ին «Հանրապետական» մարզադաշտում պատվավոր մրցանակը կրկին կվիճարկեն «Արարատ-Արմենիան» և «Նոան»:

FastNews-ը գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Կիսաեզրափակչի առաջին հանդիպումներում պարտված թիմերը՝ «Փյունիկն» ու «Վանը» թեև պատասխան խաղում հաղթեցին, սակայն դուրս մնացին գավաթի մրցաշարից:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 24 հանդիպումներից 10-ում հաղթել են դաշտի տերերը, 13-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 2 հանդիպումներում խփվեց 3 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,5 գոլ): Գավաթի ընթացիկ խաղարկության 24 հանդիպումներում արդեն գրանցվել է 91 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,7 գոլ):

2. «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց՝ ընդհատելով 3 անընդմեջ հաղթանակների շարքը: Ընդհատվեց նաև գավաթի մրցաշարերում թիմի անպարտելի 7 խաղերի շարքը: Նախորդ պարտությունը Հայաստանի կրկնակի չեմպիոնը կրել էր գավաթի 2022/23թթ. մրցաշարում՝ քառորդ եզրափակչում 0-4 հաշվով զիջելով «Ուրարտուին»:

3. «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11մ հարվածաշարում 4-2 հաշվով հաղթելով «Փյունիկին», 3-րդ անգամ եզրափակչի ուղեգիր նվաճեց: Գավաթի մրցաշարերում «Արարատ-Արմենիային» 4-րդ անգամ հարկ եղավ հաղթողին որոշել 11մ հարվածաշարում:

Առաջին փորձությունը տեղի է ունեցել «Նոայի» հետ գավաթի 2019/20թթ. խաղարկության եզրափակչում, որում «Արարատ-Արմենիան» 11մ հարվածաշարում պարտվել է 6-7 հաշվով: Մնացած 3 դեպքերում «Արարատ-Արմենիան» հաջող է իրացրել 11մ հարվածներն ու հաղթող է ճանաչվել: 2020/21թթ. մրցաշարի քառորդ եզրափակչում Հայաստանի կրկնակի չեմպիոնը 5-3 հաշվով հաղթել է «Վանին», իսկ գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը նույնպիսի հաշվով առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ:

4. Գավաթի մրցաշարերում «Փյունիկն» առաջին անգամ հաղթեց «Արարատ-Արմենիային»: Իսկ մինչև այդ մրցակիցների միջև կայացած գավաթային երկու հանդիպումներում էլ փյունիկցիները պարտվել էին: Առաջին խաղը կայացել էր անցյալ տարվա ապրիլի 8-ին: «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչ այդ խաղի ելքը վճռել էր Արթուր Սերոբյանի խփած միակ գոլը:

5. «Փյունիկին» 3-րդ տարին անընդմեջ չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը: 2022/23թթ. մրցաշարում փյունիկցիները կիսաեզրափակչում 11մ հարվածաշարում 3-5 հաշվով պարտվել էին «Շիրակին» (1-1), իսկ հաջորդ խաղարկությունում նվազագույն հաշվով զիջել էին «Արարատ-Արմենիային»:

Գավաթի եզրափակչում վերջին անգամ «Փյունիկը» խաղացել է 2017թ.՝ 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»:

6. «Նոան» Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին գոլը բաց թողեց և առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ ընդհատելով 4 անընդմեջ հաղթանակների շարքը: Նախորդ պարտությունը թիմը կրել էր գավաթի 2023/24թթ. մրցաշարի քառորդ եզրափակչում՝ անցյալ տարվա մարտի 11-ին սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

«Նոան» նաև գավաթի ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլ խփելու: Գավաթի նախորդ 4 խաղերում Ռուի Մոտայի գլխավորած թիմը մրցակիցների դարպասը 11 գնդակ էր խփել:

7. Գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելու «Վանի» 2-րդ փորձն էլ անհաջողությամբ ավարտվեց: 2021/22թթ. խաղարկության կիսաեզրափակչում «Վանը» 0-3 հաշվով պարտվել էր «Ուրարտուին»:

8. Անտոն Բրատկովը բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական մրցումներում դա Բրատկովի առաջին գոլն էր: Իսկ մինչև այդ ուկրաինացի պաշտպանը «Փյունիկում» առաջնությունում մեկ գոլ էր խփել՝ գրավելով «Նոայի» դարպասը:

9. «Վանին» հաղթանակ պարգևած Լևոն Վարդանյանը գավաթի մրցաշարերում 2-րդ գոլը խփեց: Նա իր գոլերի հաշիվը բացել էր ապրիլի 2-ին «Վեստ Արմենիայի» հետ կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում, որում «Վանը» հաղթել էր 3-2 հաշվով:

10. «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ժոաո Կեյրուշը գավաթի ընթացիկ խաղարկությունում ինքնագոլի հեղինակ դարձած 5-րդ ֆուտբոլիստն է: Նախորդ հանդիպումներում սեփական դարպասը գրավել էին Պաուլո Ռուիսը («Արաքս»), Յարոսլավ Մատյուխինը («Վան»), Գոռ Հակոբյանը («Լեռնային Արցախ») և Ալեքսանդր Պուսկոն («Ուրարտու»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

01:16 / 16.08.2025 • Շախմատ

Արոնյանը վաղաժամ ապահովեց Grand Chess Tour-ի չեմպիոնությունը

00:56 / 16.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պրեմիեր լիգան սկսվեց չեմպիոնի գեղեցիկ հաղթանակով

00:44 / 16.08.2025 • Ֆուտբոլ

«Ռենը» 10 ֆուտբոլիստով հաղթանակ կորզեց «Մարսելից»

23:49 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Ալ Նասրը» հաստատել է Կոմանի տրանսֆերը

Պաշտոնական
23:27 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բարսելոնան» և Կունդեն նոր պայմանագիր են ստորագրել

Պաշտոնական
23:04 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Լա լիգայի նոր մրցաշրջանը սկսվեց «Ռայո Վալյեկանոյի» տպավորիչ հաղթանակով

22:42 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Գերմանիայի գավաթ. «Բայերը» վստահ հաղթանակով սկսեց պայքարը

22:20 / 15.08.2025 • Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մաքաբի Հայֆայի» և «Ռակուվի» դեմ

21:45 / 15.08.2025 • Ֆուտբոլ

1 եվրո փոխհատուցում. Պերեսը դատական գործ է շահել

21:16 / 15.08.2025 • Ծանրամարտ

fastnews-photo-icon
Գարիկ Կարապետյանն ու ևս երկու հայ ծանրորդներ զորակոչվել են բանակ

20:51 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Լիվերպուլի» 18-ամյա նորեկը

Պաշտոնական
20:24 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Marca. 55 տարի անց Լա լիգայի մրցավարները ներկայացվել են անուն-ազգանունով

19:58 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Մեսին կազմ ու պատրաստ է. Մասկերանոն մանրամասնել է

19:13 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
9 տարի «Էվերթոնում» անցկացրած Կալվերտ-Լյուինը նոր թիմ ունի

Պաշտոնական
19:03 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Fastex ՊԼ․ «Ուրարտուն» առավելության հասավ «Վանի» հետ պայքարում

18:37 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աղբյուր․ Արթուր Սերոբյանը խզել է պայմանագիրը «Շերիֆի» հետ

18:08 / 15.08.2025 • Ֆուտբոլ

««Սաութհեմփթո՞ն»․ Սպերցյանը մեծ ֆուտբոլիստ է. նա արժանի է մեծ ակումբում խաղալուն»․ Էդուարդի բրազիլացի թիմակից

17:31 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Տեղափոխվե՞լ «Սաութհեմփթոն», թե՞ ոչ. խորհուրդներ Սպերցյանին

17:28 / 15.08.2025 • Ֆուտբոլ

MEN. Ռեշֆորդը կարող է բաց թողնել Լա լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը

16:40 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ջիբրալթարյան արգելապատնեշը չհաղթահարվեց «Նոայի» կողմից, «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները. եվրագավաթների 2 հանդիպումները՝ 10 փաստով

Բացառիկ
16:35 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Fastex Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Բացառիկ
15:52 / 15.08.2025 • Ֆուտբոլ

MD. «Ռեալը» միացել է Դոնարումայի համար պայքարին

15:17 / 15.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
7th SKG Open. Սուսաննա Գաբոյանը՝ A խմբի լավագույն կին շախմատիստ

14:22 / 15.08.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Grand Chess Tour. Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

13:50 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

Պաշտոնական
13:17 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Ալեքսանդր Իսակը դուրս է մնացել «Նյուքասլի» հայտացուցակից

12:15 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռոմանո․ Սանչոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

11:34 / 15.08.2025 • Ֆուտբոլ

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

11:15 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ֆլիկը վնասվածք է ստացել «Բարսելոնայի» մարզման ժամանակ

10:32 / 15.08.2025 • Թենիս

fastnews-photo-icon
fastnews-video-icon
Յանիկ Սիների տպավորիչ հաղթանակն ու պատմական ցուցանիշը

00:57 / 15.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԵԼ. Բիչախչյանի ասիստը, «Լեգիան» հաղթեց, բայց դուրս մնաց պայքարից

00:24 / 15.08.2025 • Խառը մենամարտեր

Աղբյուր. Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

23:54 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԵԼ. «Նոան» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց «Լինկոլնին»

23:26 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Transfermarkt. Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

22:55 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. Սերոբյանը խաղադաշտ դուրս չեկավ, «Շերիֆն» ավարտեց ելույթը

22:32 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԱԱ-2026-ի որակավորում. Հայաստան - Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են

22:16 / 14.08.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Նապոլին» հաղթեց ընկերական խաղում

21:52 / 14.08.2025 • Ֆուտբոլ

ԿԼ. «Արարատ-Արմենիան» պարտվեց նաև պատասխան խաղում և դուրս մնաց պայքարից

21:15 / 14.08.2025 • Ֆուտբոլ

Marca. «Բարսան» չի գրանցել Ռեշֆորդին ու ևս երկու ֆուտբոլիստի

20:57 / 14.08.2025 • Սամբո

fastnews-photo-icon
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ