Logo

Պատմական ռեկորդներ սահմանած 21-րդ դարի ամենաարդյունավետ թիմը. «Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:20 / 06.06.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

FastNews-ը սկսում է Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոային»:

1. Բարձրագույն խմբում 7-րդ մրցաշրջանն անցկացրած «Նոան» ակումբի կարճատև պատմության մեջ աննախադեպ հաջողության հասավ՝ դառնալով հայկական ֆուտբոլում ոսկե դուբլ գրանցած ընդամենը 5-րդ թիմը: «Նոան» բոլոր ցուցանիշներով գերազանցեց մրցակիցներին և առաջնության ավարտից 3 տուր առաջ պաշտոնապես գրանցեց իր չեմպիոնությունը՝ առաջին անգամ արժանանալով ոսկե մեդալների: Դա չեմպիոնության ամենաարագ գրանցումն էր վերջին 18 առաջնություններում:

Հատկանշական է, որ Ռուի Մոտայի գլխավորած թիմն ուժեղագույնը ճանաչվեց նախորդ առաջնության չեմպիոնին հաղթելու շնորհիվ: «Նոան» Հայաստանի առաջնությունների 33-ամյա պատմության մեջ դարձավ չեմպիոնի տիտղոսը նվաճած 10-րդ ակումբը: Հայաստանի գավաթն էլ «Նոան» նվաճեց գործող գավաթակիր «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում:

2. Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնության 30 հանդիպումներում «Նոան» վաստակեց 75 միավոր (24 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 92-20), ինչը հնարավոր միավորների 83,3 տոկոսն է: Ռուի Մոտայի գլխավորած թիմը 9 միավորով գերազանցեց արծաթե մրցանակակիր «Արարատ-Արմենիային»: «Նոան» առաջնության ամենաարդյունավետ թիմն է, ինչպես նաև ամենահուսալի պաշտպանությունն ունեցող ակումբը:

3. «Նոան» Հայաստանի առաջնությունների պատմության մեջ երկու տպավորիչ ռեկորդ սահմանեց: Հայաստանի նորընծա չեմպիոնը 19 անընդմեջ հաղթանակ տարավ ու գերազանցեց 2004թ. «Փյունիկի» սահմանած ռեկորդը (16 անընդմեջ հաղթանակ):

«Նոան» դարձավ տնային բոլոր 15 հանդիպումներում էլ հաղթած միակ թիմը: Մինչև այդ սեփական դաշտում լավագույն արդյունքի էին հասել «Բանանցը» (1993թ.), «Շիրակը» (1993, 1994թթ.) և «Փյունիկը» (2003թ.), որոնք անցկացրած 14 հանդիպումներից 13-ում հաղթել էին, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

4. «Նոան» նաև բարելավեց թիմային իր մի շարք ռեկորդները: Առաջին անգամ թիմն առաջնությունը սկսեց 2 անընդմեջ հաղթանակով՝ առավելության հասնելով «Շիրակի» (5-0) և ԲԿՄԱ-ի (2-1) նկատմամբ: «Նոան»  հաղթանակով ավարտեց անցկացրած հանդիպումների 80 տոկոսը (նախորդ ռեկորդը գրանցվել էր 2023/24թթ.՝ 72,2 տոկոս, 26 հաղթանակ 36 խաղում), կրեց ընդամենը 3 պարտություն (7՝ 21 խաղում, 2020/21թթ.), խփեց 92 գոլ (69` 36  խաղում, 2023/24թթ.), խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ +72 (+36՝ 69-33, 2023/24թթ.), վաստակեց հնարավոր միավորների 83,3 տոկոսը (74 տոկոս, 80 միավոր 36 խաղում, 2023/24թթ.):

Ռուի Մոտայի գլխավորած թիմն առաջնությունում բոլորից շատ խոշոր հաշվով հաղթանակ տոնեց (14)՝ գերազանցելով նախորդ մրցաշրջանում գրանցած իր լավագույն արդյունքը (5` 36 խաղում): Ընդ որում «Գանձասարի» նկատմամբ 7-0 հաշվով տարած հաղթանակն ամենախոշորն էր թիմի պատմության մեջ: Մինչև ընթացիկ մրցաշրջանը «Նոայի» օգտին ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել էր 2021/22թթ. ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 5-0:

«Նոան» 23 խաղ ընթացավ առանց պարտության (13` 2023/24թթ.): Միայն «Ալաշկերտի» հետ ավարտական տուրի խաղում «Նոային» չհաջողվեց գոլ խփել: Նախորդ առաջնությունում թիմի ֆուտբոլիստները 18 անընդմեջ խաղում էին գոլ խփել:   

Չեմպիոնը մյուս թիմերից առավել հաճախ՝ 15 անգամ դարպասն անառիկ պահեց:

5. «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 8-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 9 հարվածներից իրացվել են 6-ը: Գոնսալու Գրեգորիուն խոցել է ալաշկերտցի Վալերիո Վիմերկատիի, Անդրիա Դրագոևիչի («Վեստ Արմենիա») և բանակային Հայկ Ղազարյանի պաշտպանած դարպասները: Իսկ ահա շիրակցի Դարկո Վուկաշինովիչը մեկ խաղում երկու անգամ հաղթող է դուրս եկել պորտուգալացու հետ մրցավեճում:

Գոռ Մանվելյանը դիպուկ է իրացրել իրեն վստահված երկու հարվածներն էլ՝ գրավելով շիրակցի Դարկո Վուկաշինովիչի և գանձասարցի Տիգրան Ոփանյանի պաշտպանած դարպասները:

Մաթեուս Այասը հաղթող է դուրս եկել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանի հետ մենամարտում: Իսկ ահա «Ուրարտուի» հետ խաղում Այասի 11մ հարվածը բարձր է ստացվել:

Թիմի դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ իրացվել են: ԲԿՄԱ-ի հարձակվող Արայիկ Էլոյանը գրավել է Ալեքսեյ Պլոշադնիի պաշտպանած դարպասը, փյունիկցի Էդգար Մալաքյանն էլ հաղթող է դուրս եկել Օգնյեն Չանչարևիչի հետ մենամարտում:

6. «Նոան» դարձավ 21-րդ դարում անցկացված ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ թիմը՝ 92 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Նորընծա չեմպիոնը գերազանցեց «Բանանցի» (2003թ.) և «Փյունիկի» (2004թ.) ցուցանիշը, որոնք անցկացրած 28 խաղում 89 գոլ էին խփել:

«Նոայի» խփած 92 գոլերի հեղինակներ դարձան թիմի 20 ֆուտբոլիստներ, մեկական գնդակ էլ սեփական դարպասը խփեցին «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խոսե Բուենոն ու Վահրամ Մախսուդյանը («Վեստ Արմենիա»): 16 ֆուտբոլիստներ բացեցին գոլերի հաշիվը «Նոայում»:

20 գնդակով թիմում ամենաարդյունավետը Գոնսալու Գրեգորիուն է, որը դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուների եռյակում: 23 գնդակով ցանկը գլխավորում է Արթուր Միրանյանը, որին մեկ գնդակով է զիջում Մաքսիմ Մայրովիչը:

Իսկ ահա բոլոր մրցաշարերում խփած գոլերի ընդհանուր քանակով (27) Գոնսալու Գրեգորիուն դարձավ «Նոայի» պատմության գլխավոր ռմբարկուն՝ գերազանցելով Մաքսիմ Մայրովիչի ցուցանիշը (25 գոլ): Գրեգորիուն նաև ընթացիկ առաջնության մեկ խաղի արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ դեկտեմբերի 15-ին «Վեստ Արմենիայի» հետ մրցավեճում  դառնալով ֆուտբոլային պոկերի հեղինակ: Դա «Նոայի» պատմության մեջ առաջին պոկերն էր:

29-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն առաջնության աշնանային հատվածում խփած 12 գնդակով գերազանցեց թիմի նախկին հարձակվող Արթուր Միրանյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 2024թ. օրացուցային տարում 9 գոլ էր խփել:

Էրալդ Չինարին էլ դարձավ Հայաստանի առաջնություններում հեթ-տրիկ գրանցած «Նոայի» առաջին ֆուտբոլիստը: Չինարին (14 գոլ ), Մաթեուս Այասն ու Հելդեր Ֆեռեյրան (9-ական գոլ)  ընդգրկվեցին Fastex Պրեմիեր լիգայում թիմի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում:

32-ամյա Պաբլո Ռենան դոս Սանթոսը 2024թ. օրացուցային տարում խփած 4 գոլով արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով թիմի նախկին ֆուտբոլիստներ Գեղամ Հարությունյանի և Փոլ Գլադոնի ցուցանիշը, որոնք այդ տարիքում 2-ական գոլ էին խփել:

7. Զավեն Խուդավերդյանը դարձավ «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ դեկտեմբերի 8-ին «Գանձասարի» դարպասը գրավելով 17 տարեկան  176 օրականում: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Իսրայել Օպոկուի ցուցանիշը, որը «Նոայում» գոլերի հաշիվը բացել էր 18 տարեկան 145 օրականում՝ 2022թ. հոկտեմբերի 2-ին գրավելով «Վանի» դարպասը:

Խուդավերդյանը նաև «Նոայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Նա թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշել էր 17 տարեկան 71 օրականում՝ մասնակցելով օգոստոսի 25-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած հանդիպմանը: Զավենը գերազանցել էր թիմի նախկին ֆուտբոլիստ Գոռ Աբրահամյանի ցուցանիշը, որն առաջին խաղը «Նոայում» անցկացրել էր 17 տարեկան 94 օրականում:

Առաջնության գարնանային հատվածում Խուդավերդյանի ցուցանիշը գերազանցեց Արթուր Մովսեսյանը՝ փետրվարի 24-ին «Վեստ Արմենիայի» հետ խաղում նորամուտը նշելով 17 տարեկան 53 օրականում:

Առաջնության աշնանային հատվածում Հովհաննես Համբարձումյանը դարձել էր Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» գոլ խփած ամենատարեց հայ ֆուտբոլիստը՝ նոյեմբերի 10-ին «Ալաշկերտի» դարպասը գրավելով 34 տարեկան 37 օրականում: Նա գերազանցել էր Ալեքսանդր Կարապետյանի ցուցանիշը, որը թիմի կազմում իր վերջին գոլը խփել էր 33 տարեկան 312 օրականում:

Փետրվարի 24-ին «Վեստ Արմենիայի» հետ խաղում բացելով գոլերի հաշիվը «Նոայում», Արտակ Դաշյանը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» գոլ խփած ամենատարեց հայ ֆուտբոլիստը՝ մրցակցի դարպասը գրավելով 35 տարեկան 96 օրականում: 

Գոնսալո Սիլվան (33 տարեկան 334 օրական) և Գուդմունդուր Թորարինսոնն (33 տարեկան 33 օրական) ընդգրկվեցին «Նոայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

8. «Նոայի» դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Օգնյեն Չանչարևիչը 16 խաղում նույնքան գոլ բաց թողեց, 5 խաղում դարպասն անառիկ պահեց: Նա ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ (191) անցկացրած և առավել հաճախ (72 անգամ) դարպասն անառիկ պահած այլազգի դարպասապահն է:

 

Պաշտոնական մրցումներում 35-ամյա սերբ դարպասապահը 88 խաղում գոլ բաց չի թողել: Եթե Չանչարևիչը հաջորդ մրցաշրջանում էլ շարունակի ելույթները, ապա մեծ հավանականությամբ կընդգրկվի Սերգեյ Զատիկյանի անվան ակումբում՝ դառնալով պաշտոնական մրցումներում 100 և ավելի խաղերում դարպասն անառիկ պահած այլազգի առաջին դարպասապահը:

Ալեքսեյ Պլոշադնին 13 խաղում ընդամենը 3 գոլ բաց թողեց, որից մեկը՝ 11մ հարվածով: Միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով (0,23 գոլ) նա առաջնության ամենահուսալի դարպասապահն է: Պլոշադնին այդ ցուցանիշով ՀՀ առաջնություններում պատմական ռեկորդի հեղինակ դարձավ՝ գերազանցելով «Փյունիկի» նախկին դարպասապահ Արմեն Ավագյանի ցուցանիշը: Վերջինս 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում 0,29 գոլ էր բաց թողել (5 գոլ 17 խաղում):

Իր անցկացրած 6 անընդմեջ հանդիպումներում Պլոշադնին գոլ բաց չթողեց՝ դարպասը 616 րոպե շարունակ պահելով անառիկ: Այդ ցուցանիշով «Նոայի» դարպասապահը ևս լավագույնն է առաջնությունում, ինչպես նաև թիմի պատմության մեջ: Մինչև այդ ռեկորդակիրը Վալերիո Վիմերկատին էր, որը 2020/21թթ. առաջնությունում «Նոայի» դարպասը 436 րոպե շարունակ անառիկ էր պահել:

Առաջնության աշնանային հատվածում 20-ամյա Պլոշադնին տարիքային նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով «Սևանի» նախկին դարպասապահ Դիոգո Ֆիգերեդոյի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահներից բոլորից երկար՝ 569 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

«Ալաշկերտի» հետ առաջնության ավարտական խաղում դարպասի պաշտպանությունը վստահվել էր Արթուր Կոնեգլյանին, որը Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշեց բաց թողած գոլով:

9. Առաջնությունում «Նոայի» ամենատարեց ֆուտբոլիստները 35-ամյա Օգնյեն Չանչարևիչն ու Արտակ Դաշյանն էին: Թիմում նորամուտը նշած Դաշյանը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (269) «Նոայի» ամենափորձառու ֆուտբոլիստն էր: Նա նաև բոլորից շատ՝ 50 գոլ է խփել Հայաստանի առաջնություններում: Դաշյանն ու 33-ամյա Գոնսալո Սիլվան ընդգրկվեցին Հայաստանի առաջնություններում «Նոայում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

Թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Fastex Պրեմիեր լիգայում «Նոայում» բոլորից շատ հանդիպումների է մասնակցել Սերգեյ Մուրադյանը՝ 63: Նա հավասարվեց թիմի ռեկորդակիր Մաքսիմ Մայրովիչին: Իսկ բոլոր մրցաշարերում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (81) Մուրադյանը դարձավ թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով Բենիկ Հովհաննիսյանի ցուցանիշը, որը 71 խաղի է մասնակցել:

Նոյեմբերի 20-ին «Արարատի» հետ կայացած խաղում Մուրադյանը բացել էր գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում և ընդգրկվել էր «Նոայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում (20 տարեկան 85 օրական):

10. Առաջնության 30 հանդիպումներում «Նոայի» մարզիչներն ասպարեզ դուրս բերեցին 36 ֆուտբոլիստների, որոնցից միայն 15-ն էին ազգությամբ հայ: Միայն 9 ֆուտբոլիստներ՝ Օգնյեն Չանչարևիչը, Սերգեյ Մուրադյանը, Ալեքսանդր Միլկովիչը, Հովհաննես Համբարձումյանը, Պաբլո Ռենան դոս Սանթոսը, Մարտին Գամբոշը, Գոռ Մանվելյանը, Գոռ Աբրահամյանն ու Մարսել Վիրժիլ Պինսոնն էին նախորդ  առաջնությունում խաղացել «Նոայում»:

Առաջնության հանդիպումներում «Նոայի» ֆուտբոլիստները 61 անգամ զգուշացվել են, Պաբլո Ռենան դոս Սանթոսը, Յան Էտեկին, Գոնսալու Գրեգորիուն և Հելդեր Ֆեռեյրան մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 7 անգամ դեղին քարտի է արժանացել Մարսել Վիրժիլ Պինսոնը:

FastNews-ը ներկայացնում է «Նոայի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի 33-րդ առաջնությունում:

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Գոնսալու Գրեգորիու

26

20

2 (1)

2. Էրալդ Չինարի

26

14

2

3. Գոնսալո Սիլվա

26

3

-

4. Սերգեյ Մուրադյան

25

2

3

5. Հելդեր Ֆեռեյրա

23

9

2 (1)

6. Հովհաննես Համբարձումյան

23

4

1

7. Գոռ Մանվելյան

23

3

5

8. Յան Էտեկի

23

-

2 (1)

9. Մարսել Վիրժիլ Պինսոն

22

4

7

10. Մաթեուս Այաս

21

9

3

11. Իմրան Ուլադ Օմար

21

8

2

12. Գրենիկ Պետրոսյան

20

2

1

13. Գուստավո Սանգարե

18

-

2

14. Օգնյեն Չանչարևիչ

16

-16

4

15. Զավեն Խուդավերդյան

16

1

4

16. Արտյոմ Ավանեսյան

15

1

1

17. Բրայան Մենդոզա

15

1

2

18. Գուդմունդուր Թորարինսոն

14

2

1

19. Ալեքսանդր Միլկովիչ

14

-

4

20. Ալեքսեյ Պլոշադնի

13

-3

1

21. Բրունո Ալմեյդա

12

2

2

22. Ներմին Զոլոտիչ

12

1

3

23. Արտակ Դաշյան

12

1

1

24. Մարտին Գամբոշ

9

-

1

25. Մարկոս Պեդրո Մասիել

8

1

-

26. Պաբլո Ռենան դոս Սանթոս

7

2

-(1)

27. Արթուր Մովսեսյան

5

-

1

28. Խամես Սանթոս

5

-

1

29. Ֆոֆանա Բիլալ

2

-

1

30. Գագիկ Մելոյան

2

-

-

31. Գոռ Աբրահամյան

1

-

-

32. Արթուր Կոնեգլյան

1

-1

1

33. Անդրանիկ Կարապետյան

1

-

-

34. Գոռ Գրիգորյան

1

-

-

35. Գևորգ Գրիգորյան

1

-

-

36. Հովհաննես Գևորգյան

1

-

1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Լրահոս

00:57 / 15.07.2025 • Ֆուտբոլ

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել` «սոքերը» դարձնելով «ֆուտբոլ»

00:25 / 15.07.2025 • Ֆուտբոլ

B/R. «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդները

23:59 / 14.07.2025 • Բռնցքամարտ

Լեգենդար Ռիկի Հաթոնի որդին 24 տարեկանում ավարտել է կարիերան

Պաշտոնական
23:15 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ՉԼ. «Նոայի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

22:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ժորժե Ժեզուշը` «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական
22:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

Պաշտոնական
21:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ռանոսը «Բորուսիայի» կազմում պատրաստվում է նոր մրցաշրջանին

21:28 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Լուկա Մոդրիչը` «Միլանի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
20:59 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Շիկահեր կանայք, գաճաճ մարդիկ. Յամալի 18-ամյակի երեկույթը` հետաքննության պատճառ

20:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

«Երբեք որևէ մեկին խաբելու մտադրություն չեմ ունեցել». Անչելոտին` պայմանական ազատազրկման մասին

19:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ևս մեկ նորեկ ունի

Պաշտոնական
19:17 / 14.07.2025 • Բռնցքամարտ

«Ինձ գումար պետք չէ, պատմություն է պետք». Պակյաոն բացատրել է` ինչու է ռինգ վերադառնում

18:37 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Զախարյանը վարակվել է նույն վիրուսով, ինչպես Մբապեն

18:16 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Արսենալը» տրանսֆեր է համաձայնեցրել

17:53 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սկիրա. Ջական մոտ է ակումբը փոխելուն

17:29 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Mundo Deportivo. Էնրիկեին որակազրկում է սպառնում

16:52 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

16:27 / 14.07.2025 • Թենիս

Էլինա Ավանեսյանը կլինի Յասիի մրցաշարի առաջին համարը

15:57 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Մոդրիչ. «Շատ ուրախ եմ լինել այստեղ` կարիերայիս նոր փուլն սկսելու համար»

15:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դարեն Ֆլետչերը` «Ման. Յունայթեդի» Մ18 թիմի գլխավոր մարզիչ

Պաշտոնական
14:58 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Ռունի Բարդեգջին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Պաշտոնական
14:20 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Զախարյանը վիրուսի պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» մարզումը

14:08 / 14.07.2025 • Հեծանվասպորտ

fastnews-photo-icon
Երևանի բաց առաջնության արդյունքները

13:56 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Պոուլսենը 12 տարի անց հեռացել է «Լայպցիգից» ու նոր ակումբ ունի

Պաշտոնական
13:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

12:54 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Սանչես. «Պալմերը լավագույնն է աշխարհում»

12:24 / 14.07.2025 • Ֆուտբոլ

Աղբյուր. Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանա

11:53 / 14.07.2025 • Թենիս

ATP և WTA. Խաչանովը բարելավել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է

11:25 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՊՍԺ-ի ու «Չելսիի» ներկայացուցիչները բախվել են. Էնրիկեն հրել է Պեդրոյին

10:50 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» մեկնել է Չեռնոգորիա

10:12 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԱԱԱ. Եզրափակիչի ու մրցաշարի լավագույնները

01:14 / 14.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
«Չելսին» դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն՝ խոշոր հաշվով հաղթելով ՊՍԺ-ին

00:26 / 14.07.2025 • Թենիս

Սիները գերազանցեց Ֆեդերերին, Ջոկովիչին, Մարեյին, բայց զիջեց Նադալին

23:55 / 13.07.2025 • Ֆուտբոլ

Բլատեր. «Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային»

23:27 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Դոնալդ Թրամփը ներկա է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչին

22:56 / 13.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
Երևանյան ԵԱ. Հայաստանի Մ20 հավաքականը երրորդ պարտությունը կրեց

22:25 / 13.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
Սիները հաղթեց Ալկարասին ու առաջին անգամ նվաճեց «Ուիմբլդոնի» տիտղոսը

21:59 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Վահան Բիչախչյանը` Լեհաստանի սուպերգավաթակիր

21:21 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկ» - «Տրե Ֆիորի» հանդիպման մուտքն ազատ կլինի

Պաշտոնական
20:40 / 13.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԲԿՄԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ