Իտալուհիներ Յասմիլ Պաոլինին և Սառա Էրանին նվաճեցին «Ռոլան Գարոսի» կանանց զուգախաղի տիտղոսը:
«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի կանանց զուգախաղի եզրափակիչում իտալուհիները 6-4, 2-6, 6-1 հաշվով հաղթեցին ղազախ Աննա Դանիլինային և սերբ Ալեքսանդրա Կրունիչին: Մրցախաղը տևեց 2 ժամ 16 րոպե:
Էրանին իր կարիերայում 6-րդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» զուգախաղի տիտղոսը։ Պաոլինին առաջին անգամ նման հաջողության հասավ:
Իտալուհիների զույգը 8-րդ տիտղոսը նվաճեց: Այս զույգը հաղթել էր նաև Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը: