«Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը գերազանցել է անգլիական ակումբի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի ռեկորդը, հայտնում է Opta-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (2-5) Սալահը 42-րդ գոլն է խփել անգլիական ակումբի կազմում եվրագավաթային մրցաշարերում և գերազանցել կարիերան ավարտած Ջերարդի ցուցանիշը, որը 41 գոլ է խփել:
Հիշեցնենք, որ մեկնարկային 14 րոպեներին «Լիվերպուլը» երկու գնդակի առավելություն ուներ, սակայն խաղի մնացած ժամանակահատվածում բաց թողեց 5 գոլ:
«Ռեալի» ու «Լիվերպուլի» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: