«Չելսին» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյմի Գիտենսին, գրում է The Telegraph-ը։
Ակումբները 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանակցում են։ Լոնդոնյան գրանդը ցանկանում է մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկն ավարտել գործարքը։ Մրցաշարն ԱՄՆ-ում կմեկնարկի հունիսի 15-ին։
Տրանսֆերը, ամենայն հավանականությամբ, կարժենա մոտ 50 միլիոն ֆունտ։ Գիտենսի ու «Բորուսիայի» միջև գործող պայմանագրով այդքան է նրա հրաժարագինը։
Անգլիացի խաղացողը 2012թ. հունվարից հուլիսը հանդես է եկել «Չելսիի» ակադեմիայում, ինչից հետո տողափոխվել է «Ռեդինգ»։ 2018-2020թթ. էլ նա հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։
Եզրայինը գերմանական ակումբում է 2020թ. սեպտեմբերից, թիմի կազմում 106 խաղում խփել է 17 գոլ, կատարել 14 ասիստ։