Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Էդուարդ Սպերցյանին ու «Կրասնոդարին» պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Կրասնոդար քաղաքին ու Սերգեյ Գալիցկիին: Շատ հպարտ եմ այս նվաճումով: Շատ երկար ճանապարհ էր՝ առաջին օրվանից մինչև այսօր:
Սա Գալիցկիի տեսլականն էր, և ես չէի կարող պատկերացնել ավելի արժանի հաղթանակ: Պատիվ էր ինձ համար ինչ-որ պահ այս նախագծի մաս լինելը:
Հպարտ եմ թիմով ու Էդուարդ Սպերցյանով իրենց բոլոր նվաճումների համար»,- գրել է Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» գույները պաշտպանել է 2011-2013 թվականներին:
Կարդացեք նաև՝